«Արևելյան արքայադուստր Դիանան». ինչու են Ճապոնիայի նոր կայսրուհուն հաճախ անվանում գահի պատանդ
Մայիսի սկզբին Ճապոնիայի գահին բազմեց նոր կայսրը՝ թագաժառանգ արքայազն Նարուհիտոն, իսկ կայսրուհու տիտղոսն ստացավ նրա կինը՝ Մասակոն, որին Արևմուտքում անվանում են «Ճապոնիայի արքայադուստր Դիանա»: Այս մասին գրում է Woman.ru-ն՝ ներկայացնելով նոր կայսրուհու ճակատագիրը, որը հաճախ նույնպես տխուր և ծանր են համարում:
Մայիսի մեկին երկրում սկսել են տոնական արարողությունները Նարուհիտոյի թագադրման առթիվ: Ժամանակակից Ճապոնիայում կայսերական տիտղոսը որևէ քաղաքական ուժ չունի. կայսրն ավելի քիչ լիազորություններ ունի, քան բրիտանացի միապետը: Մամուլը սակայն մեծ ուշադրություն է դարձնում կայսերական ընտանիքի կյանքին, հիմնականում՝ կայսրուհի Մասակոյի պատճառով, որին անթաքույց համեմատում են արքայադուստր Դիանայի հետ:
Նա ազնվական ծագում չունի, սակայն նրա ընտանիքը հասարակ նույնպես չեն անվանում, քանի որ նրա հայրն ազդեցիկ դիվանագետ է եղել և զբաղեցրել է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախագահի պաշտոնը: Մանկուց Մասակոն սովորել է արտասահմանում բնակվելուն, բնակվել է Մոսկվայում, իսկ 5 տարեկանում տեղափոխվել Նյու Յորք:
Տարիներ անց Մասակոն ընդունվել է Տոկիոյի համալսարան՝ պատրաստվելու Ճապոնիայի ԱԳՆ ընդունվելու քննություններին: Նրան դիվանագետի փայլուն ապագա էին վերագրում, որը նա, ըստ մամուլի, զոհաբերեց հանուն ամուսնության:
Մի շարք զրույցներ են պտտվում, թե ինչպես է նա ծանոթացել ապագա ամուսնու հետ: Հայտնի է, որ Նարուհիտոն նրան առաջին անգամ հանդիպել է 1986-ին իսպանուհի արքայադստեր Ելենայի մոտ ընդունելության ժամանակ:
Մասակոն երկու անգամ մերժել է գահաժառանգ արքայազնի առաջարկը, քանի որ չէր ցանկանում զոհել կարիերա ստեղծելու հնարավորությունը, սակայն արքայազնը համառել է: Նրա ընտանիքը նույնպես կողմ չէր այդ ամուսնությանը, քանի որ Մասակոյի պապն այն գործարանի տերն էր, որի գործունեությունը հանգեցրել էր խոշոր էկոլոգիական աղետի, ինչի հետևանքով մարդիկ էին մահացել:
Այնուամենայնիվ, երրորդ անգամ Մասակոն ընդունում է Նարուհիտոյի առաջարկը: Հարսանիքից հետո հաճախ հանրության առաջ ներկայացող Մասակոն սկսեց խամրել: Մամուլը նշում էր, որ նրա ժպիտը տարիների հետ դառնում էր ավելի ու ավելի արհեստական:
Մասակոյի համար մեծ ճնշում էր նաև այն, որ երկար ժամանակ չէր կարողանում ժառանգ պարգևել թագավորական ընտանիքին: Տարիներ անց ծնվեց նրանց առաջնեկը, սակայն Մասակոն դուստր էր ունեցել, և ճնշումները նրա նկատմամբ չթուլացան, ինչի պատճառով նա դադարեց դուրս գալ հանրության առաջ:
2006 թվականին թագաժառանգի հարցը լուծվեց, երբ կայսեր կրտսեր որդու ընտանիքում տղա ծնվեց՝ արքայազն Հիսահիտոն: Հենց նա էլ կդառնա հաջորդ կայսրը, եթե օրենքները չփոխվեն (ըստ կայսերական կանոնադրության՝ գահը փոխանցվում է ընտանիքում ծնված արու զավակներին): Ժառանգի հետ կապված լարվածության թուլացման ֆոնին Մասակոն էլ քիչ-քիչ սկսել է վերականգնել հանգստությունը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...