Wikileaks-ի իրազեկիչ Չելսի Մենինգն ազատության մեջ է
ԱՄՆ ռազմական հետախուզության նախկին վերլուծաբան Չելսի Մենինգը երկու ամսվա բանտարկությունից հետո ազատվել է: Wikileaks-ի իրազեկիչը մեկուսարանում էր հայտնվել, քանի որ հրաժարվել էր ցուցմունք տալ կազմակերպության եւ դրա ղեկավար Ջուլիան Ասանժի դեմ գործով, փոխանցում է BBC-ն:
Մենինգն ազատվել է Վիրջինիա նահանգի Ալեքսադրիա քաղաքի մեկուսարանից: Նա այնտեղ անցկացրել է 62 օր, քանի որ հրաժարվել էր ցուցմունք տալ ԱՄՆ-ում Wikileaks-ի գործով մեծ ժյուրիին (երդվյալների ընդլայնված կոլեգիա): Ամերիկյան օրենքներով ցուցմունքներ տալուց հրաժարվելը գնահատվում է որպես դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք, որն, իր հերթին, սպառնում է բանտարկությամբ:
WIkileaks-ի իրազեկիչի պարզաբանմամբ՝ ցուցմունքներ չի տա, քանի որ դեմ է դատավարության գաղտնիությանը եւ քննությանը: Նա, դրանից զատ, պնդում էր, որ դեռեւս ռազմական տրիբունալի ժամանակ իր գործով իրեն հայտնի ամեն ինչ պատմել է:
Մենինգի փաստաբանները հայտնել են, որ իրենց պաշտպանյալին ազատել են՝ կապված հինգշաբթի մեծ ժյուրիի լիազորությունների ժամկետի լրանալու հետ: Երկուշաբթի՝ մայիսի 6-ին, Մենինգը, որն այդ պահին վանդակաճաղերի հետեւում էր անցկացրել ուղիղ 2 ամիս, դատարանին խնդրել էր իրեն ազատել:
Դեռեւս մինչեւ ազատելը Մենինգի փաստաբանները դատարան ներկայանալու նոր ծանուցագիր էին ստացել, որի համաձայն նա մայիսի 16-ին պետք է կանգնի նոր մեծ ժյուրիի առաջ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...