Թուրքիան ԱՄՆ-ին կոչ է արել հարգել ԿԸՀ որոշումը Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններ անցկացնելու մասին
Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը հինգշաբթի Միացյալ Նահանգներին կոչ է արել հարգել երկրի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումները, այդ թվում՝ Ստամբուլում քաղաքապետի նոր ընտրություններ անցկացնելու որոշումը: Այս մասին նշված է երկրի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում հարգանք դրսեւորել որոշումների նկատմամբ, որոնք ընդունում է Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը: Հարկ է նշել, որ ավելի վաղ կրկնակի ընտրությունների անցկացման որոշումներ ընդունվել են նաեւ ԱՄՆ-ում եւ շատ այլ երկրներում: Համանման հարցերը լուծվում են ժողովրդավարական նորմերի շրջանակում: Բոլոր ընտրություններին մեծ մասնակցությունը վկայում է ժողովրդավարության նորմերին թուրք ժողովրդի հավատարմության եւ ընտրական համակարգին վստահելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դիվանագետի խոսքով՝ Ստամբուլի քաղաքապետի վերընտրությունների մասին որոշումը ընդունվել է ընտրական օրենսգրքի բազմաթիվ խախտումների պատճառով: «Հունիսի 23-ի նոր ընտրություններում հնարավոր ամեն ինչ կարվի, որ ընտրեն առավելագույն թվով ընտրողներ»,- շեշտել է Աքսոյը:
Նախօրեին Վաշինգտոնը Թուրքիայի իշխանություններին կոչ էր արել Ստամբուլի քաղաքապետի ընտրություններն անցկացնել «օրենքի, ԵԱՀԿ շրջանակում ստանձնած պարտավորությունների, ՆԱՏՕ-ի անդամի կարգավիճակի, ինչպես նաեւ Եվրամիությանն անդամակցելու ձգտման համաձայն»: ԱՄՆ-ն նաեւ անցկացված ընտրությունների արդյունքների չեղարկման որոշումը ոչ սովորական էր անվանել:
Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրությունները տեղի կունենան հունիսի 23-ին: Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որում մերժել էր այս որոշման հետ կապված ցանկացած քննադատություն եւ կոչ արել այն հարգել:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Իմամօղլուն առաջ է անցել Յըլդըրըմից՝ մարտի 31-ի ընտրություններում հավաքելով 4,171 մլն ձայն։ ԱԶԿ-ն 2002 թվականից ի վեր առաջին անգամ զիջում է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում, որի քաղաքապետ է եղել Էրդողանը 1994-1998 թվականներին։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...