Անկարայի գործողությունները հավասարազոր են նոր ներխուժման․ Կիպրոսի նախագահ
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը Միջերկրածովյան շրջանի արեւելյան մասում «անօրինական գործողությունների աննախադեպ սրման» համար քննադատել է Թուրքիային՝ հայտարարելով, որ Անկարայի գործողությունները հավասարազոր են նոր ներխուժման՝ հայտնում է AP-ը։
Ռումինական Սիբիու քաղաքում Եվրոպական միության առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Անաստասիադեսը դիմել է՝ խնդրելով աջակցել Թուրքիային դիմակայելու հարցում, որն արդեն հորատում է սկսել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում։
«Սա, անկասկած, Կիպրոսի ինքնիշխան իրավունքների ամենալուրջ խախտումն է երկար տարիների ընթացքում, եւ այժմ մենք բախվում ենք Միջերկրական ծովի արեւելյան մասում Թուրքիայի անօրինական գործողությունների աննախադեպ սրման»,- ասել է Անաստասիադեսը։
Նա նշել է, որ եկել է «այս սադրիչ վարքագծի դեմ կոլեկտիվ գործողությունների» ժամանակը՝ հավելելով, որ հորատման փորձը կարող է ավելի ապակայունացնել տարածաշրջանը։
ԱՄՆ Պետդեպարտամենտը Թուրքիային արդեն կոչ է արել չեղարկել Կիպրոսում հորատման իր ծրագրերը՝ Անկարային մեղադրելով Միջերկրածովյան տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու մեջ։
Ծովային հանքավայրում եւ Կիպրոսի ԲԳՏ-ում հայտնաբերվել են բնական գազի մեծ հանքավայրեր։ 2011-ին ամերիկյան Noble Energy ընկերությունը, մասնավորապես, հայտնաբերել էր «Աֆրոդիտե» գազավայրը, որի պաշարները գնահատվում են մոտ 140 մլրդ խորանարդ մետր։ Անկարան, որը վիճարկում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները, շրջան է ուղարկել հորատող «Ֆաթիհ» նավը, որը շաբաթ օրվա առավոտից գտնվում է ԲԳՏ-ում։ Թուրքիան հայտարարում է, որ հորատումը կտեւի չորս ամիս, մինչեւ սեպտեմբերի 3-ը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...