Ո՞վ է խաբել Նիկոլ Փաշինյանին
Նախ ասացին, թե պատերազմի ժամանակ մեր զոհերը հանուն ոչնչի էին, հետո պնդեցին, որ հաղթանակը կերտողները զբաղվել են բացառապես թալանով, իսկ հիմա պնդում են, թե մեր զինվորները մայկա-տռուսիկ չեն ունեցել:
Ցավոք, գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ իշխանությունները թիրախավորել են բանակը, հայ զինվորին եւ զինվորականին, թիրախավորել են Արցախի հաղթանակները կերտողին:
Նիկոլ Փաշինյանին ինչ-որ մեկը խաբել է, հավատացնելով, որ մեր զինվորը մերկ է եղել կամ ցնցոտիների մեջ: Գուցե անտռուսիկ զինվորներն են ազատագրել Շուշին, Ակնան, պահպանել մեր երկրի սահմանները, 2016-ին հետ մղել ադրբեջանցիների հարձակումը:
Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե մինչեւ 2018-ի մայիսի 8-ը հայ զինվորը սոված էր, քաղցած, անշոր, աղքատ, խեղճ, իսկ հիմա մենյուն ռեստորանային է, իսկ հագուստն էլ ամենաթանկ բրենդների:
Այս ամենն արդեն եւ անդուր է եւ հոգնեցնում է եւ վտանգավոր է: Անդուրությանը եւ հոգնելուն մի կերպ կդիմանանք, բայց վտանգավորությունը հանդուրժել չի կարելի: Չի կարելի ծաղրել մեր բանակն ամբողջ աշխարհի աչքի առաջ, չի կարելի մեր զինվորին, զինվորների հրամանատարներին վիրավորել, ներկայացնել թալանչի:
Ճիշտ են նրանք, ովքեր պնդում են, որ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորները պետք է անպայման ծառայած լինեն զինված ուժերում: Եթե այդպես լիներ, ապա որեւէ մեկը վարչապետին չէր կարող խաբել, որ այսօր մենյուն ռեստորանային է, իսկ առաջ տռուսիկ-մայկա զինվորները չեն ունեցել:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել