Վճռաբեկ դատարանը պարտավոր է վերանայել իր որոշումը եւ անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին. պաշտպան
«Վճռաբեկ դատարանը պարտավոր է վերանայել իր որոշումը եւ անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։
Նրա խոսքով՝ Վճռաբեկ դատարանը նախ պետք է վերանայի իր այն որոշումը, որը կայացվել է Սահմանադրության խախտմամբ, որից հետո պետք է քննի նաեւ Վերաքննիչում Ազարյանի նախագահությամբ կայացրած որոշումը. «ՍԴ-ի այս որոշումից հետո դատական ատյանների մյուս որոշումները, որ կայացվել են Վճռաբեկից հետո եւ վերաբերել են խափանման միջոցի ընտրությանը, կարող են դառնալ վիճարկման առարկա, այսինքն՝ ինքնաբերաբար բարձրացվելու է խափանման միջոցի փոփոխման հարցը»,-ասում է պաշտպանը։
Նրա կարծիքով՝ այս ամենը վկայում է այն մասին, որ Վճռաբեկ դատարանը, այդ որոշումը կայացնելով, ըստ էության, իր վրայից գցել է պատասխանատվությունը Վերաքննիչ դատարանի վրա. «Ստացվում է՝ Վճռաբեկ դատարանն ավելի շուտ է խուսափել արդարադատություն իրականացնելուց եւ ավելի մեծ մասշտաբներով է դա արել, քան այն բոլոր դատավորները, ում այսօր պատասխանատվության են ենթարկում՝ բացառությամբ մի դատավորի՝ Սերժիկ Ավետիսյանի, ով չէր ստորագրել այդ տխրահռչակ որոշման տակ, եւ հատուկ կարծիք էր գրել»։
Հայկ Ալումյանի փոխանցմամբ՝ ՍԴ որոշումը ստանալուց եւ ծանոթանալուց հետո Վճռաբեկ դատարան բողոք են ներկայացնելու։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել