Փաշինյանը դժվարացավ նշել, թե այս մեկ տարում ինչ գործարան է բացվել Հայաստանում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր մեծ ասուլիսի ժամանակ չկարողացավ հստակ պատասխանել հարցին, թե այս մեկ տարվա ընթացքում քանի գործարարն է բացվել Հայաստանում, որոնք են դրանցից խոշորները:
«Կառավարությունն իր որոշումներով 49 ներդրումային ծրագրի տվել է արտոնություն, որի շրջանակում ներդրվում է 255 մլրդ դրամ եւ ստեղծվում 4 հազար նոր աշխատատեղ: Եվս 7 ներդրումային ծրագրի ԱԱՀ գծով արտոնություն է տրվել, որով 21 մլրդ դրամի ներդրում է արվում եւ ստեղծվում է շուրջ 450 նոր աշխատատեղ:
Օրինակ, հեղափոխությունից հետո 51 հազար աշխատատեղ հայտնվել է մեր տեսադաշտում, որը նախկինում չի եղել: Ենթադրաբար դրանց մի մասը ստվերից դուրս եկողներն են: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը վերջերս հայտարարեց, որ իրենց հաշվարկներով, այդ 51 հազարից մոկ 1/5-ը նոր ստեղծված աշխատատեղերն են»,-ասաց նա:
Ճշտող հարցին, ի վերջո, քանի նոր գործարան է ստեղծվել Հայաստանում, վարչապետն արձագանքեց. «Ես գործարանների թվով չեմ կարող ասել, որովհետեւ նախ պետք է հասկանանք, թե ինչ նկատի ունենք գործարան ասելով:
Ասենք, օրինակ, Մերձավանում կենցաղային տեխնիկայի գործարանի բացմանը մասնակցեցինք, հետո մամուլը գրեց, որ դա «ֆեյք» է, չի աշխատում: Հետո մենք կառավարության նոր որոշմամբ նրանց ներկրման արտոնություն տվեցինք: Մարդիկ 10 մլն դոլարի ապրանքներ էին ներկրում: Այդ պրոցեսները գնում են:
Քանի որ շատ խոշորներով հետաքրքրված չեմ, որ տեսնեմ որտեղ ինչ կա, որ փայ մտնեմ, դրա համար շատ կոնկրետ չեմ կարող ասել»:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել