ԵԿՄ-ն ունի Պաշտպանության նախարարության ամբողջական աջակցությունը. Դավիթ Տոնոյան
Երկրապահ կամավորական միությունը գոյություն ունի և ունենալու է, ԵԿՄ-ն ունի Պաշտպանության նախարարության ամբողջական աջակցությունը: Այս մասին այսօր Եռաբլուրում ԵԿՄ-ի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Երկրապահի շնորհիվ մենք հաղթել ենք մեր հերոսամարտերում, և այդ հաղթանակները բերում են խաղաղություն, դա է խորհուրդը երկրապահի: Երկրապահը գոյություն ունի, գոյություն է ունենալու»,- ասաց Տոնոյանը:
Հարցին, թե Պաշտպանության նախարարությունը շարունակելո՞ւ է համագործակցել ԵԿՄ-ի հետ, Դավիթ Տոնոյանն ասաց՝ անպայման.«Ո՞նց կարող է ամենակարևոր հասարակական կազմակերպության հետ չհամագործակցել, մասնավորապես՝ մենք մեծ աշխատանքներ ենք տանելու մատաղ սերնդի դաստիարակման հարցում, այսինքն՝ պատանի երկրապահների սկսած ծրագրերը պետք է որոշակի ձևափոխվեն, բարեփոխվեն և դա շատ կարևոր է մատաղ սերնդին դաստիարակելու համար, հիմա չեմ ուզում մանրամասնել, մենք աշխատում ենք միասին, ԵԿՄ-ն ունի ՊՆ-ի ամբողջական աջակցությունը»:
Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, Դավիթ Տոնոյանն ասաց, որ, ընդհանուր առմամբ, իրավիճակը գնահատում է հարաբերական կայուն։ Իսկ դիտարկմանը, թե կրակոցներ են հնչել, նախարարն ասաց.«Բայց ես արդեն մի անգամ արտահայտվել եմ. երբ հակառակորդի կողմից նման դեպքեր կան, այնպես չէ, որ մենք չենք կրակում, շատ խիստ ենք կրակում»:
Լրագրողների հարցին, թե Հայաստան-Արցախ ռազմական դաշինքին իրավական կարգավիճակ տալու նպատակով նախաձեռնված ստորագրահավաքին միանալո՞ւ է որպես քաղաքացի, Դավիթ Տոնոյանն ասաց. «Ես կուսումնասիրեմ, բայց կարծում եմ, որ դա շատ ավելի քաղաքական գործընթաց է ... Ես՝ որպես պաշտոնյա, չեմ ուզում հիմա գնահատական տալ, բայց իմ սրտում այդ ամենը կա»:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել