ԱՄՆ-ը չեղարկել է Վենեսուելայի հետախուզության նախկին տնօրենի պատժամիջոցները. նա անցել է Գուայդոյի կողմը
Ինչպես հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը, նա հույս ունի, որ Ֆիգերայի արարքը «կոգեւորի մյուս բարձրաստիճան վենեսուելացիներին»։
ԱՄՆ-ը չեղարկել է պատժամիջոցները Վենեսուելայի հետախուզության նախկին տնօրեն Մանուել Քրիսթոֆեր Ֆիգերայի հանդեպ այն բանից հետո, երբ նա աջակցել է ընդդիմության առաջնորդ Խոաւն Գուայդոյին։
Ինչպես ասել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը, նա հույս ունի, որ Ֆիգերայի արարքը «կոգեւորի մյուս բարձրաստիճան վենեսուելացիներին»՝ խզել հարաբերությունները երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։ «ԱՄՆ-ը կդիտարկի պատժամիջոցների թեթեւացման հարցը բոլոր նրանց համար, ովքեր հանդես կգան հօգուտ սահմանադրության եւ օրենքի գերակայության»,- ասել է Փենսը, տեղեկացնում է DW-ն։
Նա նաեւ հայտարարել է, որ հունիսին տարածաշրջան կվերադառնա ամերիկյան USNS Comfort նավը, որը կօգտագործվի հնգամսյա մարդասիրական առաքելության շրջանակում։
Ավելի վաղ Վենեսուելայի Գերագույն դատարանը կարգադրել էր պատասխանատվության ենթարկել խորհրդարանի մի քանի անդամների, որոնք աջակցել էին ապստամբությանը։ Փենսն ասել է, որ ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ մտցնել դատավորների հանդեպ, եթե նրանք դատարանն օգտագործեն որպես «ռեժիմի համար քաղաքական գործիք, որը բռնազավթել է դեմոկրատիան, մեղադրում է քաղբանտարկյալներին եւ նպաստում ավտորիտարիզմին»։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...