Պոմպեոն Իրանի հետ լարվածության սրման ֆոնին չհայտարարված այցով Իրաք է ժամանել
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանի հետ լարվածության սրման ֆոնին Բեռլին նախատեսված ուղեւորության փոխարեն չհայտարարված այցով Իրաք է ժամանել:
CNN-ն հայտնում է, որ Պոմպեոն Բաղդադում գտնվելու 4 ժամվա ընթացքում հանդիպել է երկրի վարչապետ Ադիլ Աբդ ալ Մահդիի, նախագահ Բարհամ Սալիհի եւ այլ պաշտոնատար անձանց հետ:
Պոմպեոն իր հանդիպումներն անվանել է «արդյունավետ» եւ ասել, որ իրաքցի պաշտոնյաների հետ քննարկել է «իրենց երկրում ամերիկացիների համարժեք պաշտպանության ապահովման համար Իրաքի կարեւորությունը»: «Նրանք հավաստիացրել են, թե հասկանում են, որ դա իրենց պատասխանատվությունն է»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «ցանկանում էր հայտնել նաեւ սպառնալիքների մեծացման մասին, որպեսզի նրանք կարողանան հնարավոր ամեն ինչ անել մեր թիմին պաշտպանելու համար»: «Նրանք նաեւ հասկացան, որ դա կարեւոր է իրենց երկրի համար»,- ասել է Պոմպեոն:
Ամերիկացի պաշտոնյաները CNN-ին հայտնել են, որ ԱՄՆ-ն «կոնկրետ եւ արժանահավատ» տեղեկություններ ունի, որից ենթադրվում է, որ իրանական զորքերը «ծրագրում են հարձակվել ամերիկյան ուժերի վրա, այդ թվում՝ Իրաքում»: Սրա հետ կապված Պենտագոնը հրահանգել է տարածաշրջան ուղարկել հարվածային ավիակիրների խումբ:
Պոմպեոն հաստատել է, որ «այդ հարձակումները պետք է տեղի ունենան մոտ ժամանակում, եւ մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի դրանք կանխենք»:
«Գլխավոր գաղափարը հետեւյալն է՝ մենք ցանկանում ենք համոզվել, որ Իրաքը ուժեղ է մնում, որ ամուր են մնում նրա հարաբերությունները մեզ հետ եւ տարածաշրջանային դաշնակիցների հետ, որոնք հասկանում են, որ գլխավոր սպառնալիքը Իրանն է»,- ասել է նա:
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ իրաքյան կողմի հետ քննարկել է, թե ինչպես հաղթեն երկրում մնացած ԻՊ զինյալներին: Չնայած մինչեւ ժամանելը Պոմպեոն նշել էր, որ քննարկելու է «խոշոր էներգետիկ գործարքները, որոնք կարող են Իրաքին անջատել իրանական էներգետիկայից», հետագայում նա ասել է, որ չնայած խոսել են էներգետիկ ենթակառուցվածքների մասին, «շատ ժամանակ չեն ծախսել պատժամիջոցների հարցերի քննարկման վրա»:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...