Եվրոպական հանձնաժողովը դադարել է աշխատել հայերի հետ
«Հրապարակը» գրում է. «Ուշադիր հետևելով Եվրոպայի միության հաստատություններից մեկի՝ Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրություններին, նկատել ենք, որ երկու տարուց ավելի է, ինչ այս կազմակերպությունը Հայաստանի ՀԿ-ների համար այլևս մարդու իրավունքների գծով դրամաշնորհների մրցույթներ չի հայտարարում և գրանտներ չի տրամադրում հայկական կազմակերպություններին:
Տարեկան Եվրոպական միությունը միլիարդների հասնող նվիրատվություններ է բաժանում աշխարհի տարբեր պետություններում, որոնց բաշխումն իրականացնում է ԵՄ բարձրագույն գործադիր մարմինը:
ՀԿ-ները, որոնք նախորդ տարիներին ակտիվորեն աշխատել են Եվրահանձնաժողովի հետ՝ Հայաստանում մարդու իրավունքների զարգացմանը միտված ծրագրերի շրջանակում, նոր հայտարարությունների են սպասում, որոնք չկան ու չկան: Վերջինը եղել է մոտ երեք տարի առաջ: ԵՄ ֆեյսբուքյան էջին այս կազմակերպության վերջին գրառումը եղել է 2015 թվականի ապրիլի 28-ին: Եվրոպական հանձնաժողովը հայտնել է, որ հավելյալ 295 միլիոն եվրո է ներդնում «Հարևանության ներդրումային գործիքի» միջոցով:
2012-2015 թվականներին էլ «Հավասար իրավունքներ և հնարավորություններ» նախագծի շրջանակներում Եվրահանձնաժողովը 525 հազար եվրոյի գրանտներ է բաժանել կանանց դերը ժողովրդավարության մեջ բարձրացնող ՀԿ-ներին:
Այս տևական դադարը հասարակական կազմակերպությունների որոշ ներկայացուցիչները հակված են բացատրել Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարների հափշտակություններով, որոնց շուրջ 2016 թվականին քրեական գործ հարուցվեց: Այդ ժամանակ կալանավորվեցին և դատապարտվեցին ԵՄ գրասենյակի աշխատակիցներ ու ՀԿ-ների ղեկավարներ: Քրեական սկանդալից հետո պատվիրակության գրասենյակն ամբողջությամբ փոխեց կազմը, ազատվեց տեղացիներից: Այժմ գրասենյակի աշխատակիցները արտասահմանցիներ են, բացառությամբ մամուլի պատասխանատուի: Բայց հայաստանյան ՀԿ-ների հետ աշխատանքը Եվրահանձնաժողովը պասիվացրել էր մինչև քրեական գործի հարուցումը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել