Հայր և որդի Ջուլֆալակյանների մասնակցությամբ միջադեպի փաստով նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ
ՀՀ գլխավոր դատախազությունը քննչական ենթակայության կարգով ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկել Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ քաղաքացու հաղարդման փաստով նախապատրաստված նյութերը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արսեն Ջուլֆալակյանը հանդիսանում է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ Երևան քաղաքի կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատախազության միջոցով ոստիկանությունում նախապատրաստված նյութերը պահանջվել և ստացվել են ՀՀ գլխավոր դատախազություն և քննչական ենթակայության կարգով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութերի հետագա նախապատրաստումը շարունակելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնել էին, որ մայիսի 5–ին ժամը 17։40 հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Աբովյան–Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող շենքի մոտից ծեծված վիճակում բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացի, ով հայտնել է, որ նշված շենքի մոտ իրեն ծեծի են ենթարկել։ «Էրեբունի» ԲԿ–ից էլ NEWS.am–ը տեղեկացավ, որ Մխիթարյանը բժշկական կենտրոնում բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ Արսեն Ջուլֆալակյանի և նրա հոր՝ օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի դեմ հաղորդում ներկայացրած Սերգեյ Մխիթարյանը Երևանի Աբովյան 23 հասցեում գործող «Ավենյու Դե Փարիզ» ՍՊԸ– ի համասեփականատերն է։
Արսեն Ջուլֆալակյանը լրագրողների հետ զրույցում հերքել էր տեղեկությունը՝ նշելով, որ Սերգեյ Մխիթարյանը իրենց հետ համատեղ սրճարանի համասեփականատեր է, վերջինիս հետ հանդիպել են գործնական հարցերի քննարկման համար, սակայն հանդիպումն անցել է «սովորականից մի փոքր լարված մթնոլորտում»։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել