«Իսկ պրոգրեսիվ խաղաղության պատրա՞ստ ենք». Վ. Հովհաննիսյան (տեսանյութ)
«Ինտեգրացիան շատ բարդ գիտություն է, որը ենթադրում է նպատակներ, ժամանակացույց, ճանապարհային քարտեզ, պատասխանատուներ: Եթե մենք այս փաստաթղթի մեջ տեսնելու ենք այդ խորը ինտեգրացիան, դա ողջունելի է:
Իսկ եթե այս փաստաղթղթի մեջ տեսնում ենք ուղղակի փաստաթուղթ, որը կստորագրենք, ծափ կտանք, հետո կգնանք նշելու և կմոռանանք, ապա, բացի սրացումից, ոչինչ չի տալու:
Եկեք մեզ չխաբենք, մենք պետք է հասկանանք, թե ինչ է հետո ենթադրելու այս փաստաթուղթը:
Եկեք իրար աչքերի մեջ պարզ նայելով, ասենք՝ կա՞ այսօր ՀՀ-ի և Արցախի խորը ինտեգրացիա, կարծում եմ՝ ոչ, այն ինտեգրացիայի մակարդակը, որը կա, շատ քիչ է:
Կա հսկայական աշխատանքի խնդիր՝ երկու պետությունների անոթային համակարգը պետք է կապել իրար, և այս դեպքում որևէ տեղ իշխանության փոփոխության դեպքում հարցեր չեն ծագի:
Փաստաթղթերում մենք կարող ենք ֆիքսել միասնական նպատակներ, խնդիրներ, բայց դրանք էլ կարող են փոխվել որոշակի կոնյունկտուրայի պայմաններում: Մենք միշտ ասում ենք, որ պատրաստ ենք պատերազմի, բայց մենք պրոգրեսիվ խաղաղության պատրա՞ստ ենք»,- Արցախում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ժամանակ ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Աղբյուրը՝ yerevan.today


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել