«Իսրայելը մեկ փամփուշտով անգամ չի օգնի Հայաստանին՝ Ադրբեջանի թշնամուն». Իսրայելի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ
Իսրայելի պաշտպանության նախկին փոխնախարար Էֆրայիմ Սնեն խոսել է հայ-իսրայելական և իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ շեշտելով, որ Իսրայելը չի օգնի Ադրբեջանի «թշնամիներին», փոխանցում է stmegi.com-ը:
«Եթե Հայաստանը ցանկանում է բարելավել Իսրայելի հետ հարաբերությունները, կարծում եմ՝ Իսրայելը ոչ ոքի չի մերժի նման մտադրության հարցում, սակայն հարկավոր է միշտ մի բան հիշել. Իսրայելը երբեք մեկ փամփուշտով անգամ չի օգնի Ադրբեջանի թշնամիներին: Հիշե՛ք, ո՛չ մի փամփուշտով»,- ասել է Սնեն:
Նրա խոսքով՝ Իսրայելը Հայաստանին չի մատակարարի ոչ մի այնպիսի բան, որը կարող է Ադրբեջանի դեմ օգտագործվել:
«Ոչ և կրկին ոչ: Այսպիսին է մեր դիրքորոշումը: Ես վստահ եմ, որ մեր կառավարությունում ոչ ոք այնքան հիմար չէ, որ դա չհասկանա կամ չիմանա: Իսրայելը ոչ մի դեպքում մի միլիգրամի չափով անգամ չի օգնի Ադրբեջանի թշնամուն: Մենք դաշնակիցներ ու եղբայր պետություններ ենք», - հայտարարել է նախկին պաշտոնյան:
Խոսելով այն մասին, թե ինչ ժամանակակից զենք կարող է Իսրայելն առաջարկել Ադրբեջանին՝ Սնեն հայտարարել է, որ Իսրայելն այնքան հիմար չէ նման հարցը բացահայտորեն քննարկելու համար:
«Ես կարող եմ խոսել միայն երկկողմ հարաբերությունների մասին, այլ ոչ թե զենքի, դա բացառվում է: Ես երկկողմ հարաբերությունները դրական եմ գնահատում, սակայն դրանք պետք է է՛լ ավելի բարելավել: Մենք չպետք է սահմանափակվենք միայն պաշտպանության ոլորտով, և պետք է ընդլայնենք համագործակցությունը նաև մշակույթի, գիտության, ակադեմիական հետազոտությունների ոլորտներում», - ասել է Իսրայելի պաշտպանության նախարարի նախկին տեղակալը՝ շեշտելով Ադրբեջանի հետ բազմակողմ համագործակցության կարևորությունը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...