Ռոմանտիզմի հաղթանակը պրագմատիզմի նկատմամբ. հեղափոխությունն այսպես է բնութագրել Փաշինյանն «РБК»-ին տված հարցազրույցում
Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ռոմանտիզմի տրիումֆն է պրագմատիզմի հանդեպ. «РБК» հեռուստաալիքի գործադիր տնօրեն Իլյա Դորոնովին տված հարցազրույցում այսպես է բնութագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մեկ տարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռուսական հեռուստաընկերությունը տարածել է հարցազրույցի անոնսը՝ նշելով, որ հարցազրույցն ամբողջությամբ կհրապարակվի մայիսի 13-ին:
ՀՀ վարչապետը Իլյա Դորոնովին ասել է, որ հեղափոխության համար մոտ 200 հազար դոլար է ծախսվել: Նիկոլ Փաշինյանն ու «РБК» հեռուստաալիքի գործադիր տնօրենը շրջել են քաղաքում, այցելել մայրաքաղաքում գործող սուպերմարկետներից մեկը, որտեղ լրագրողը Փաշինյանին կատակով հարցրել է. «Վաճառողնե՞րն են, թե վարչապետի անվտանգության աշխատակիցները», ինչին ի պատասխան՝ Փաշինյանը ժպտալով ասել է, որ իրական վաճառողներ են:
Հարցազրույցի անոնսում վարչապետը նշել է նաև, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ լավ հարաբերություններ ունի:
Հիշեցնենք, որ նույն հեռուստաալիքին տրված հարցազրույցի՝ ապրիլի 23-ին հրապարակված էպիզոդում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմել էր, թե ինչպես է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն խորհուրդ տվել հարաբերություններ կառուցել Պուտինի հետ:
«Ես չեմ կարծում, որ Զելենսկուն բարդ է լինելու շփվել Պուտինի հետ. այստեղ կա մի պայման՝ պետք է հնարավորիս ազնիվ լինել։ Պարզապես պետք է անկեղծ և ազնիվ շփվել», - ասել էր Հայաստանի վարչապետը՝ հավելելով, որ թեև նման շփումը ընդունված չէ դիվանագիտությունում, ինքը բոլորի հետ հենց այդպես է շփվում։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...