Մոգերինին դեմ է Վենեսուելայի գործերին ռազմական միջամտությանը
Միջազգային հանրությունը պետք է քաղաքական երկխոսության հնարավորություն գտնի Վենեսուելայում, ոչ մի ռազմական միջամտություն չպետք է լինի, կարծում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Երկուշաբթի Կոստա Ռիկայի մայրաքաղաքում սկսվեց Վենեսուելայի վերաբերյալ միջազգային կոնտակտային խմբի նիստը։
«Մեր առաջնահերթությունն այժմ թեժացումից խուսափելն է եւ քաղաքական գործընթացի համար տարածք ստեղծելը... Միջազգային հանրությունը պարտավոր է եւ պատասխանատվություն է կրում առանց միջամտության Վենեսուելայում ելք գտնելու համար, բայց ի հաշիվ քաղաքական գործընթացի համար պայմանների ստեղծման»,- ասել է նա։
Ընդդիմությունը Վենեսուելայում ապրիլի 30-ին փորձել է հեղաշրջում իրականացնել։ Խորհրդարանի նախագահ Խուան Գուայդոն, որն իրեն ապօրինաբար նախագահ է հռչակել, եւ նրա կողմնակիցները հավաքվել են Կարակասում «Կառլոտա» ռազմակայանի առջեւ։ Ավելի վաղ Գուայդոն ժողովրդին եւ բանակին կոչ էր արել դուրս գալ փողոցներ՝ ավարտելու համար օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյին տապալելու «Ազատություն» գործողությունը։ Պետության ղեկավարը եւ պաշտպանության նախարարը հայտարարել են լեգիտիմ իշխանություններին զինված ուժերի հավատարմության մասին։ Իշխանությունները հայտարարել են պետական հեղաշրջման փորձի տապալման մասին, Մադուրոն կարգադրել է սկսել ապրիլի 30-ի իրադարձությունների հետաքննություն։
Վենեսուելայում հունվարի 21-ին սկսվել են զանգվածային անկարգություններ ընդդեմ նախագահ Մադուրոյի՝ նրա երդմնակալությունից հետո։ Արեւմուտքի մի շարք երկրներ՝ ԱՄՆ գլխավորությամբ, հայտարարել են, որ Գուայդոյին ճանաչում են ժամանակավոր նախագահ։ Մադուրոն իր հերթին խորհրդարանի նախագահին անվանել է ԱՄՆ խամաճիկ։ Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան եւ մի շարք այլ երկրներ աջակցել են Մադուրոյին որպես լեգիտիմ նախագահի։ Մոսկվայում Գուայդոյի «նախագահական կարգավիճակն» անվանել են գոյություն չունեցող։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...