Չինաստանը տնտեսության խթանման միջոցներ կձեռնարկի ի պատասխան ԱՄՆ-ի հետ առեւտրային պատերազմի
Չինաստանը հակված է իր տնտեսության խթանման միջոցառումներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ը մայիսի 10-ից 25 տոկոսով բարձրացնի չինական ապրանքների տուրքերը։ Այս մասին տեղեկացնում է South China Morning Post թերթը՝ հղում կատարելով վերլուծաբանների կարծիքներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Խոսքը հարկերի եւ տուրքերի նվազեցման հնարավորության մասին է, սպառման խթանման, ավտոմեքենաների եւ կենցաղային ապրանքների վաճառքի, վարկավորման տոկոսադրույքների իջեցման մասին։ Դա առաջին հերթին աջակցելու է փոքր ձեռնարկություններին, որոնք ավելի շատ են ենթակա առեւտրային պատերազմի հետեւանքներին։
Փորձագետները նշում են նաեւ ոչ մեծ քաղաքներում բնակարանի վաճառքի սահմանափակումները նվազեցնելը, օտարերկրյա ներդրողների առջեւ տնտեսությունը բացելը։
«Չինաստանի կառավարությունը դիտարկել է առեւտրային գործարքի բացակայության սցենարը, երբ մշակում էր այս տարվա տնտեսական քաղաքականությունը։ Այն ունի պլան՝ կապված պատասխան միջոցների հետ։ Հիմա դրանք պետք կգան»,- նշել է Standard Chartered բանկի վերլուծաբան Դին Շուանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ մայիսի 10-ին 10-25 տոկոսով ավելացնելու է տուրքերը 200 մլրդ ընդհանուր արժողությամբ չինական ապրանքների համար։ Բացի այդ, ըստ նրա՝ 325 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքներ հիմա չեն հարկվում, բայց շուտով դրանց վրա նույնպես 25 տոկոս տուրքեր կդրվեն։ Նա դժգոհություն է հայտնել Չինաստանի հետ առեւտրային բանակցությունների չափազանց դանդաղ տեմպի համար։
Թրամփի հայտարարությունը հնչել է առեւտրային խորհրդակցությունների նոր ռաունդից առաջ, որը պետք է կայանա այս շաբաթ Վաշինգտոնում, եւ առաջ է բերել Պեկինի բացասական ռեակցիան։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...