Ներդրումի բումի «փուչիկը». ինչո՞ւ ՀՀ-ում այդպես էլ տնտեսությունը թռիչքաձև չաճեց
«Փաստ» թերթը գրում է.
«Խորհրդարանական արտահերթ ընտրությունները շուտ անցկացնելու «ամենազորավոր» փաստարկն այն էր, որ պոտենցիալ ներդրողները հերթ են կանգնել կառավարության դռանը ու պահանջում են իշխանության ամբողջացում՝ Հայաստանի տնտեսությունը շենացնելու նպատակով: Այս միտքն ակտիվորեն զարգացրեց հատկապես Նիկոլ Փաշինյանը, երբ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հաղորդեց Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի համոզիչ հաղթանպկի «ավետիսը»:
Տնտեսագետները, իհարկե, հակադրվեցին վարչապետի այս մոտեցմանը, սակայն ընդդիմադիր տեսակետները համարվեցին «հակահեղափոխական», ու արտահերթ ընտրություններն անցկացվեցին իշխանության նախանշած ժամկետներում: Լավ արեցին ու մի բան էլ համոզիչ հաղթանակ տարան: Հիմա մենք՝ «հպարտ» քաղաքացիներս, անհամբեր սպասում ենք շռնդալից ներդրումների մասին տեղեկատվական հոսքերին: Սակայն վիճակագրական տվյալները «սառը ցնցուղի» ներգործություն ունեցան, ու պարզվեց, որ 2018-ին նախորդ տարվա համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումները մոտ 1,8 տոկոսով են ավելացել, դոլարային պատկերով՝ աճը 2018-ին 4,5 միլիոն է: Ստացվում է՝ կամ Փաշինյանի թիմը մեզ մանիպուլացրել է, կամ էլ հեղափոխության արժեքները տնտեսության մեջ առհասարակ չեն կապիտալիզացվել, այլ խոսքով՝ապաշնորհ է գտնվել կառավարությունը:
Երկրորդ փաստարկի մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության ցուցանիշն ընդամենը 6,5 տոկոս է՝ միանգամայն համադրելի անցած երեք՝ «ոչ հեղափոխական» տարիների ցուցանիշներին: Այս ամենի հանրագումարում «տնտեսական հեղափոխության» շեշտադրումները միայն ժպիտ կարող են առաջացնել, կամ էլ կառավարության ընդդիմախոսների անխնա քննադատությունը:
Ինչևէ, ինչո՞ւ Հայաստանում այդպես էլ տնտեսությունը թռիչքաձև չաճեց կամ չարձանագրվեց ներդրումային բում:
Նիկոլ Փաշինյանի թիմին թվում էր՝ դրա համար հակակոռուպցիոն պայքարը բավարար է: Պայքարի գոյությունն ու անհրաժեշտությունը որևէ մեկը չի վիճարկում, մյուս կողմից՝ նախկին համակարգի ու դրա կոռուպցիոն մեխանիզմների կազմաքանդումը մեխանիկորեն չէին կարող հանգեցնել ներդրումային ակտիվացմանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել