Տեսնես ինչու է իրեն «թանկացնում» ԿԳ նախարարը. բոլոր հարցերը հասնում են առավելագույնը փոխնախարարին
«Իրատես» թերթը գրում է.
«Ժողովրդի իշխանության «ծառաները», պարզվում է, այնքան էլ ժողովրդինը չեն, երբ հերթը հասնում է ոչ յուրայիններին։ Սա արդեն նորություն չէ, բայց տարօրինակ է, որ նրանք ցանկություն չունեն հանդիպելու, զրուցելու նաև այն մարդկանց հետ, որոնք հստակ առաջարկություններով, ծրագրերով են ներկայանում։ Այդպիսի «ծառաներից» մեկն էլ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն է։
«Նրան հասնելը շատ բարդ գործ է։ Բոլոր հարցերը հասնում են առավելագույնը փոխնախարարին»,- մեզ հետ զրույցում ասաց ԿԳ նախարարության աշխատակիցներից մեկը, հավելելով, որ փոխնախարարներն են որոշում` այս կամ այն մարդուն արժե՞ ընդունել, թե՞ ոչ, «ցրելն» իրենց պարագայում շատ լավ է ստացվում։
Փաստորեն, ոչ միայն խնդիրների լուծումից է խուսափում Արայիկ Հարությունյանը, այլև ոլորտի վերաբերյալ ծրագրեր, նախագծեր առաջարկող մարդկանց հետ հանդիպումից, գրեթե բոլոր հանդիպումներն անցնում են փոխնախարարների մակարդակով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել