Ոստիկանությունը հերքում է Զարուհի Բաթոյանին
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը համաձայն չէ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի այն հայտարարությանը, որ Հայաստանում անչափահասների բռնության թվի աճ կա, և, որ Հայաստանում ընտանիքներում բռնության ենթարկված անձանց վիճակագրության խնդիր կա: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց Նելլի Դուրյանը:
«Եթե խոսում ենք վիճակագրության մասին, ուրեմն դա լինում է ոստիկանության վիճակագրական վարչությունում, դրան կարող են բոլորը ծանոթանալ, թե տիկին Բաթոյանը որտեղից է վերցրել, չգիտեմ, բայց ձեզ ներկայացնում եմ ՀՀ ոստիկանության պաշտոնական վիճակագրությունը»,- ասաց Դուրյանը, և ներկայացրեց ընտանիքում բռնության ենթարկված անձանց՝ վերջին չորս տարվա վիճակագրությունը.
«2016 թվականի ընթացքում անչափահասների նկատմամբ սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների թիվը եղել է 80 դեպք, 2017 թվականի ընթացքում` 71 դեպք, 2018 թվականի ընթացքում՝ 50 դեպք: Եթե համեմատական տանենք 2018-ի և 2019-ի 3 ամիսների միջև, ապա մեզ մոտ 2018 թվականին եղել է 19 դեպք, և 2019-ի ընթացքում՝ 14 դեպք, այսինքն՝ 5 դեպքի նվազում է եղել և տարիների ընթացքում դեպքերի նվազում ունենք»,- ներկայացրեց Դուրյանը:
Նշենք, որ այսօր՝ մայիսի 6-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ ընտանիքում բռնության ենթարկված անձանց վիճակագրության խնդիր կա Հայաստանում, որովհետեւ կենտրոնացված հաշվառման համակարգը դեռ կայացած չէ:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել