ԱՄՆ-ը կպայքարի Արկտիկայում ազդեցության համար․ Պոմպեո
ԱՄՆ-ը կպայքարի Արկտիկայում ազդեցության համար եւ կդիմակայի այն մեկ կամ երկու երկրների ռազմավարական արգելոցի վերածելու փորձերին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ Ռուսաստանին եւ Չինաստանին նախազգուշացնելով այն մասին, որ ԱՄՆ-ը դեմ է արկտիկական տարածաշրջանում «ագրեսիվ» գործողություններին։
Նրա խոսքերով, օրենքի գերակայությունը պետք է հաղթանակի, որպեսզի Արկտիկան խաղաղ մնա։ Նա քննադատել է Չինաստանին եւ Ռուսաստանին «հարկադրական պրակտիկա»-ի համար, որը կարող է ապակայունացնել «Ծայրագույն հյուսիսը»։
Նա նշել է, որ եթե նախկինում Խորհուրդը կարող էր կենտրոնանալ բացառապես գիտական, բնապահպանական եւ մշակութային խնդիրների վրա, ապա այսօր շրջակա միջավայրում փոփոխությունները եւ Արկտիկայում ռազմավարական մրցակցությունը արդեն շքեղություն չեն համարվում։
ԱՄՆ-ի համար դա նշանակում է, սուզանավերի եւ առափնյա պարեկության նոր ռազմական վարժանքներով Ամերիկայի անվտանգության եւ դիվանագիտական ներկայության ամրապնդում։
Նրա կարծիքով, խոշոր ենթակառուցվածքային նախագծերով եւ կոմերցիոն ներդրումներով տարածաշրջանի գործերին Չինաստանի միջամտության փորձերը պետք է ստուգվեն։
«Կան միայն արկտիկական եւ ոչ արկտիկական պետություններ։ Երրորդ կատեգորիա գոյություն չունի, եւ հակառակի պնդումը Չինաստանին ոչնչի իրավունք է տալիս»,- ասել է նա։
Նրա խոսքերով, Արկտիկայում չինական ներդրումները ողջունելի են, սակայն «Չինաստանի գործունեության գիշատչությունը այլ վայրերում անհանգստություն է առաջացնում»։
Պոմպեոն նաեւ նախազգուշացրել է, որ Ռուսաստանի մտադրությունները Արկտիկայում, որտեղ նա սկսել է զինվորական էքսպանսիայի զանգվածային քարոզչություն, կարող են ապակայունացնող լինել։ «Մենք գիտենք, որ Ռուսաստանի տարածքային հավակնությունները կարող են բռնատիրական լինել»,- ասել է նա։
«Այն, որ Արկտիկան վայրի բնության վայր է, չի նշանակում, որ այն պետք է անօրինականության վայր լինի»,- ամփոփել է Պոմպեոն։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...