Ադրբեջանը շարունակելու է սպառազինություն գնել Բելառուսից
Աշխատանքային այցով Բաքվում գտնվող բելառուսական ռազմական գերատեսչության պատվիրակությանը՝ պաշտպանության փոխնախարար Օլեգ Բելոկոնևի գլխավորությամբ, այսօը ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիխովը:
Կողմերը քննարկել են Ադրբեջանի զինված ուժերի մարտունակությունը ամրապնդելուն ուղղված բելառուսական սպառազինության ապահովման նոր խոշոր նախագծեր:
«Վստահ ենք, որ Բելառուսը կշարունակի հետագայում էլ աջակցել Ադրբեջանի արդարացի դիրքորոշմանը հայ-ադրբեջանական հակամարտությունում», - հայտարարել է Սադիխովը:
Բելոկոնևը իր հերթին ընդգծել է, որ Մինսկը աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրությունն են մեջբերում տեղական լրատվամիջոցները:
ՀԱՊԿ-ի կազմում Հայաստանի դաշնակից Բելառուսը Ադրբեջանին սպառազինություն վաճառող հիմնական երկրներից է: Անցյալ տարի Մինսկը Ադրբեջանին է վաճառել «Полонез» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Մինսկն ու Բաքուն նաև պայմանավորվել են սպառազինության առքուվաճառքի մասին նոր համաձայնագիր կնքել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...