Լիլիթ Մակունցը մեկնաբանել է Գագիկ Ծառուկյանի պատասխանը
««Իմ քայլը» խմբակցությունում դեռ չեն հասցրել քննարկել պարոն Ծառուկյանի պատասխանը: Իմ անձնական կարծիքով, քանի որ արդեն սկսվել է իրավական գործընթաց, ճիշտ կլինի սպասել իրավապահ մարմինների եզրակացությանը, որովհետև մենք մի կողմից արձանագրում ենք, որ իրավական հարթակում որևէ խնդիր չի առաջացել՝ հաշվի առնելով նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտեր ընդունելը, փաստերը և օրենքի համապատասխանությունը, մյուս կողմից՝ գործ ունենք ենթադրյալ, փաստացի իրավիճակի հետ»,- լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ուղղված պատասխանը, ասել է «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Անդրադառնալով «Քաղաքացիական որոշում» կուսակցության դիմումին՝ Մակունցը նշել է, որ անհրաժեշտ է օրենսդրական փոփոխությունների միջոցով ունենալ հստակ, կայուն էթիկայի հանձնաժողով, որը նմանատիպ խնդիրներն ավտոմատ կերպով կտեղափոխի իրենց դաշտ և քաղաքական որոշման արդյունք չի լինի: «Այն իրավիճակը, որը հիմա գոյություն ունի, բավականին մեծ ճնշում է պատգամավորների և պատգամավորական ինստիտուտի վրա, և չի թողնում ազատ, իրավական դիրքերից գործունեություն ծավալել: Սա է ամբողջ խնդիրը»,- կարծիք է հայտնել պատգամավորը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատասխանել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մեղադրանքին:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել