Բեռլուսկոնին վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որն անցած շաբաթ աղիքային անանցանելիության պատճառով վիրահատության էր ենթարկվել, երկուշաբթի դուրս է գրվել Միլանի հիվանդանոցից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ես լավ եմ զգում, բայց մի լավ վախեցել էի։ Վերջերս ինձ հետ կատարված շատ բաներ մտածել են տալիս, որ հասել եմ շրջագայության ավարտին, բայց ես կարողացա շատ լավ վերականգնվել»,- ասել է նա բուժհաստատության մոտ հավաքված լրագրողներին։
Բեռլուսկոնին Միլանի San Raffaele հիվանդանոցում հայտնվեց անցած երեքշաբթի։ Նախնական ախտորոշումը՝ երիկամային խիթեր։ Համաձայն ճշտված տվյալների՝ 82-ամյա քաղաքական գործիչը բժիշկներին էր դիմել աղիների անանցանելիության պատճառով, որը պահանջում էր լապարոսկոպիկ միջամտություն՝ վիրահատություն, որն անցկացնում են խոշոր կտրվածքների փոխարեն։
Ինչպես Բեռլուսկոնիին մեջբերում է la Repubblica թերթը, նա բժիշկներին խոստացել է մի քանի օր տանը պառկած մնալ, բայց մայիսի 26-ին Եվրախորհրդարանի ընտրություններից առաջ նա երկու շաբաթ մտադիր է զբաղվել ընտրարշավով։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...