Քաղաքապետարանի ղեկավար կազմի աշխատավարձի գրեթե կրկնակի բարձրացումը նպատակահարմար չէ. «Իմ քայլի» անդամ
Այս փուլում քաղաքապետարանի ղեկավար կազմի աշխատավարձի գրեթե կրկնակի բարձրացումը նպատակահարմար չէ եւ չի բխում սոցիալական արդարության եւ համերաշխության մեր որդեգրած հեղափոխական սկզբունքներից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հետ կապված ունեմ հետեւյալ դիրքորոշումը։
Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ քաղաքապետարանի աշխատակազմը ցածր աշխատավարձ է ստանում իր լիազորությունների եւ պատասխանատվության աստիճանի հետ համեմատ։ Հատկապես խոցելի են քաղաքապետարանի ստորին օղակի աշխատակիցները, ում համար աշխատավարձի 30%-ի բարձրացումը կարեւոր սոցիալական հարցեր կարող է լուծել։ Միեւնույն ժամանակ, քաղաքապետարանում շարունակում են պաշտոնավարել ցածր որակավորում ունեցող համայնքային ծառայողներ, իսկ հանրային կառավարման համակարգում պրոֆեսիոնալ կադրերի ներգրավման համար անհրաժեշտ է առաջարկել համապատասխան վարձատրություն։
Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս փուլում քաղաքապետարանի ղեկավար կազմի աշխատավարձի գրեթե կրկնակի բարձրացումը նպատակահարմար չէ եւ չի բխում սոցիալական արդարության եւ համերաշխության մեր որդեգրած հեղափոխական սկզբունքներից։ Քանի դեռ Հայաստանում չի բարձրացել նվազագույն աշխատավարձի շեմը, քանի դեռ էականորեն չեն բարձրացել ուսուցիչների, մանկավարժների, համայնքային բժիշկների աշխատավարձերը՝ նման որոշումը միայն կխորացնի մեր հասարակության սոցիալական բեւեռացումն ու անարդարության զգացումը։ Երեւան համայնքը Հայաստանի մի մասն է եւ ցանկացած նման փոփոխություն պետք է լինի արդարացի եւ արդարացված՝ հաշվի առնելով Հայաստանի հանրության տրամադրությունները եւ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30%-ով: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մայիսի 8-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ նիստում նախատեսվում է ընդունել հաստիքացուցակների փոփոխության մասին որոշումը, որի համաձայն քաղաքապետարանի, այդ թվում՝ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան միջինը 28-30 տոկոսով:
Երեւանի՝ որպես համայնք ձեւավորվելուց ի վեր սա աշխատավարձերի նման ծավալի առաջին բարձրացումը:
Ի դեպ, համայնքային պաշտոնյաների աշխատավարձերի չափը որոշվում է օրենսդրությամբ սահմանված գործակիցներով»:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել