Իշխող ուժի ներկայացուցիչների ֆեյսբուքյան «ռազբորկան», միմյանց հորդորում են լքել «Իմ քայլը» (լուսանկար)
«Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը խափանելու փորձը դատապարտող՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ֆեյսբուքյան գրառումը վիրտուալ բանավեճի առարկա է դարձել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի և Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի միջև։ Բանը հասել է նրան, որ նրանք միմյանց կոչ են արել դուրս գալ «Իմ քայլը» դաշինքից։
Նշենք, որ նախարարի գրառումը լայն քննադատության էր արժանացել սոցիալական ցանցում։ Առաջին գրառումից կարճ ժամանակ անց Բաթոյանը ևս մեկ գրառում էր արել՝ հետևյալ բովանդակությամբ. ««Ես, իհարկե, կարող էի երեկ արած իմ հայտարարության ներքո գրված մեկնաբանությունների տակ հատ-հատ սա տեղադրել, բայց ՀՀ քաղաքացիներն ինձ այլ բանի համար են վճարում: Կարդացեք, երեկվա շնորհանդեսի գիրքը, տարածեք և տեղեկատվությամբ հաղթեք ապատեղեկատվությանը: Բարի կիրակի բոլորիս»:
Գրառման տակ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը մեկնաբանություն էր գրել. «Կներես, բայց անհաջող ու գռեհիկ թարգմանություն է, էժան բովանդակությամբ։ Սեռական դաստիարակության թեման էսքան գռեհիկ չեն ներկայացնի։
Սա ոչ մասնագիտական մոտեցում է, կարող էին մասնագետներ աշխատել այս գրքի վրա և կարգին արդյունք լիներ»:
Ի պատասխան Հովսեփյանի մեկնաբանության՝ Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը գրել է. «Սոֆյա, արի սեռական դաստիարակությանը մասնագիտական մոտեցման մասին գոնե դու մի խոսիր էլի: Ինչ կլինի դու քո խորհրդարանական գործունեությանը մասնագիտորեն մոտեցիր»:
Ի պատասխան՝ պատգամավորը գրել է. «Grigor Yeritsyan իսկ դու սովորիր անծանոթի հետ դուքով խոսել։ Կամ լռել, քանի որ գրառումը ձեզ չի ուղղված այլ Զառային», և ստացել պատասխան. «Շատ կուզեի անծանոթ լինեինք, կուզեի նաև նույն դաշինքից չլինեինք, բայց դե»։
«Grigor Yeritsyan կարծում եմ ճանապարհդ բաց է»:
«Սոֆյա ջան, քո ճանապարհը ավելի շուտ է բացվել, մնում է ճիշտ քայլ անես»։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ «Բուկինիստ» գրախանութում հրավիրված միջոցառման ընթացքում ներխուժել են մոտ 25 անձ եւ խափանել «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը:
«Նրանց շարքերում են եղել Լիա Ավետիսյանը, Հայկ Այվազյանը, Հայկ Նահապետյանը և այլք: «Բուկինիստ» սրճարանի մուտքի մոտ մի շարք տղամարդիկ, այդ թվում՝ նաև Վահագն Չախալյանը, մասնակիցների ուղղությամբ ձվեր են նետել»,- հայտնել էր ՀԿ-ն:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան խստորեն դատապարտել է «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը խափանելու փորձը՝ ընդգծելով, որ այն կազմակերպող ՀԿ-ն նախարարության միակ գործընկերն է, որը Հայաստանում մատուցում է մասնագիտացված ծառայություններ սեռական բռնության ենթարկված անձանց։



















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած