ԱՄՆ-ն «ի նախազգուշացում» Իրանի ավիակիր կուղարկի մերձարևելյան տարածաշրջան
Սպիտակ տունը որոշել է ավիակիր և այլ ռազմական ռեսուրսներ տեղակայել մերձարևելյան տարածաշրջանում: Դա «նախազգուշական ազդակ» կլինի Իրանին՝ տարածաշրջանում ամերիկյան ուժերի դեմ հնարավոր հարձակումները կանխելու համար: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով տեղեկությունն անձի գաղտնիության հիմունքով փոխանցած ամերիկացի պաշտոնյային:
Նա մանրամասնել է, որ Պենտագոնը հավանություն է տվել որոշմանը՝ չբացառելով, որ ամերիկյան ցամաքային և ծովային ուժերը կարող են իսկապես թիրախավորված լինել:
Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը՝ մանրամասնելով, որ Միացյալ Նահանգները Կենտրոնական հրամանատարության տարածաշրջանում (ներառում է Մերձավոր Արևելքը) կտեղակայի «Աբրահամ Լինքոլն» հարվածային խմբի ավիակիրն ու ռմբակոծիչներ:
Բոլթոնն ընդգծել է, որ դա արվում է «մի շարք անհանգստացնող ազդակներին ի պատասխան»: Առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու նա նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է «մեսիջ» հղել առ այն, որ իր և իր դաշնակիցների շահերի դեմ ցանկացած հարձակում «անխնա ուժի պատասխանի կարժանանա»:
«Միացյալ Նահանգները չի ցանկանում պատերազմել իրանական ռեժիմի հետ, բայց մենք լիարժեք նախապատրաստված ենք պատասխանելու ցանկացած հարձակման, որը կիրականացվի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կամ կանոնավոր ուժերի կողմից»,-ասել է Բոլթոնը:
Հավանաբար ավիակիրը սկզբում կուղևորվի Կարմիր ծովի արևելք, իսկ հետո՝ Արաբական ծով կամ Պարսից ծոց:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...