Մոսկվա-Մուրմանսկ չվերթ կատարող այրված օդանավում հայեր չեն եղել. ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հստակեցնում է Մոսկվա-Մուրմանսկ չվերթ կատարող այրված օդանավում ՀՀ քաղաքացիների եւ հայերի առկայության մասին տեղեկությունը:
Մոսկվա-Մուրմանսկ չվերթ կատարող այրված օդանավում հայեր չեն եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՌԴ-ում Հայաստանի դեսպանատնից:
«Դեսպանատան ճշտած տվյալներով՝ օդանավի ուղեւորների թվում հայեր չեն եղել»,- նշեցին դեսպանատնից:
Կիրակի երեկոյան Մոսկվա-Մուրմանսկ չվերթ կատարող Sukhoi Superjet 100 օդանավում տեղի էր ունեցել վթար: Թռիչքից 28 րոպե անց անձնակազմը շտապ «Շերեմետեւո» էր վերադարձել
Վատ եղանակային պայմանների պատճառով օդաչուներն ինքնաթիռը կարողացել էին նստեցնել միայն երկրորդ փորձից։ Վայրէջքի ժամանակ կոտրվել էին օդանավի կանգնակները եւ հրդեհվել շարժիչները։ Այնուհետեւ կրակը տարածվել էր օդանավի պոչամասում:
Վերջին տեղեկություններով՝ օդանավում եղել է 78 մարդ, որոնցից 41-ը զոհվել է:
Մուրմասկի նահանգապետի պաշտոնակատար Անդրեյ Չիբիսը մարզում եռօրյա սուգ է հայտարարել: Մարզի զոհված բնակիչների ընտանիքները կստանան մեկական միլիոն ռուբլի, մի շարք տուժածներ՝ 500-ական հազար:
Ողբերգությունից հետո ՔԿ-ն քրեական գործ է հարուցել, իսկ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել է ստեղծել ԱԴ քննության պետական հանձնաժողով: «Ռոստրանսնադզորը», իր հերթին, արտահերթ ստուգումներ կացկացնի «Աէրոֆլոտում», «Շերմետեւոյում» եւ օդային հաղորդակցության կազմակերպման պետական կորպորացիայում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...