Ռուսաստանի քաղաքները գլխավորել են աշխարհում ամենաէքստրեմալ քաղաքների վարկանշային աղյուսակը
Ռուսաստանի Յակուտսկ, Օյմյակոն եւ Վերխոյանսկ քաղաքները գլխավորել են աշխարհում բնակության համար ամենաէքստրեմալ վայրերի վարկանշային աղյուսակը, հաղորդում է «Ինտերֆաքս-Տուրիզմ»-ը:
Իսպանական El Pais թերթը կազմել է բնակվելու եւ զբոսաշրջության համար աշխարհում ամենաբարդ քաղաքների վարկանշային աղյուսակը: Առաջին հորիզոնականում ռուսական Յակուտսկ քաղաքն է, որտեղ ձմռան ամիսներին ջերմաստիճանը հասնում է -30-40-ի, իսկ ամռանը կարող է գերազանցել +29 աստիճանը: Բացի այդ, ինչպես նշում է թերթը, «Յակուտսկը գտնվում է հեռվում՝ ամայի Սիբիրում, այն վայրերում, որտեղ ուղարկում էին աքսորյալներին»:
Յակուտսկի հետ էքստրեմալ տեղը կիսել է Իյմյակոնը, որը տեղակայված է 900 կմ արեւելքում: «Դա Երկիր մոլորակի ամենացուրտ քաղաքն է. 1926 թվականի հունվարին այդտեղ գրանցվել է -71.2 աստիճան ցուրտ: Չնայած դրան՝ Օյմյակոնի բնակչության շրջանում կան բազմաթիվ երկարակյաց մարդիկ»,-գրում է թերթը:
Վարկանիշի առաջատարներից է նաեւ Վերխոյանսկը՝ որպես աշխարհում ջերմաստիճանի ամենամեծ տատանումներով քաղաք: Այսպես, ձմռանը Վերխոյանսկում ջերմաստիճանն իջնում է մինչեւ -69.8, իսկ ամռանը կարող է հասնել +37-ի. ամպլիտուդը կազմում է 106.8 աստիճան:
«Վերխոյանսկը զբոսաշրջիկների համար չէ; Այն տեղակայված է Յակուտսկից 675 կմ հեռավորության վրա. Վերխոյանսկ էին ուղարկում քաղաքական աքսորյալներին: Այսօրվա դրությամբ Վերխոյանսկում կա 1300 բնակիչ, որոնք զբաղվում են անասնապահությամբ եւ մորթու առեւտրով»,-նշում է թերթը:
El Pais-ի վարկանշում հայտնվել են նաեւ այլ քաղաքները: Այսպես, մեքսիկյան Սան Լուիս Ռիո Կոլորադոն ճանաչվել է Երկրի ամենաշոգ քաղաքը. այնտեղ ջերմաստիճանը հասնում է +59-5-ի: Աշխարհի ամենաբարձրադիր քաղաքը Պերուի Լա Ռինկոնադան է, որը գտնվում է ծովի մակարդակից 5099 մ բարձրության վրա: Այդքան էքստրեմալ պայմաններում քաղաքը կառուցելու մասին որոշումը կայացվել էր այնտեղ գտնվող ոսկու հանքերի պատճառով:
Աշխարհի ամենահյուսիսային քաղաքը՝ նորվեգական Համերֆեստը, տեղակայված է Բեւեռային շրջանից այն կողմ: Այնտեղ տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է ընդամենը 2 աստիճան: Մոլորակի ամենահարավային քաղաքը արգենտինյան Ուշուայան է, որը գտնվում է Անտարկտիդայից շուրջ 1000 կմ հեռավորության վրա:
Ցուցակն ամփոփում է Գրենլանդիայի արեւելքում Իլոկորտորմիութ գյուղը, որն ամենամեկուսացված բնակավայրերից է Երկիր մոլորակի վրա: Վայրի բնությամբ շրջապատված այդ գյուղի 450 բնակիչները զբաղվում են որսորդությամբ ու ձկնորսությամբ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...