Չավին ավարտում է կարիերան եւ արժեքավոր խորհուրդներ տալիս
Փոխանցումների արքան, աշխարհի ամենադիպուկ մարդկանցից մեկը՝ ֆուտբոլիստ Չավին, ավարտում է ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան և կսկսի նոր էջ ֆուտբոլում՝ դառնալով մարզիչ:
«Ֆուտբոլ խաղալն ինձ համար մեծ պատիվ էր, մինչև ես դարձա 39 տարեկան: Եվ հիմա ես ուզում եմ ավարտել մրցաշրջանը բարձունքում: Սա իմ վերջին մրցաշրջանն է՝ որպես խաղացող: Բայց ես անհամբերությամբ ուզում եմ տեսնել, թե ինչ է ինձ սպասվում՝ որպես մարզիչ:
Իմ փիլիսոփայությունն արտահայտում է այն գաղափարները, որոնք մենք երկար տարիներ ուսումնասիրել ենք Յոհան Կրոյֆի ազդեցությամբ և Լա Մասիայում: Ինձ դուր է գալիս, երբ թիմը նախաձեռնող է դաշտում և խաղում է հարձակողական ֆուտբոլ»,- ասել է Չավին:
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպանը պատմել է իր ապագայի մասին` ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո:
Չավին նշել է, որ իր ապագան միանշանակ կապված է լինելու կատալոնական ակումբի հետ:
Ըստ Չավիի՝ կատալոնացիները նոր էջ են բացել ֆուտբոլի պատմության մեջ, և նա ուրախ կլինի իր ներդրումն ունենալ ակումբի ապագա պլաններում:
«Ես կցանկանայի գլխավորել «Բարսելոնան», եթե Պիկեն լիներ ակումբի նախագահը»,- նշել է Չավին:
Ֆուտբոլային աշխարհում Չավիին համարում են փիլիսոփա, և երբ նա հեռացավ կատալոնական ակումբից, շատերը կարծում էին, որ կատալոնական ակումբի համար հաջողության հասնելը շատ բարդ կլինի:
Չավին միշտ աչքի է ընկել հետաքրքիր մտքերով, որոնցում նա ներկայացնում է ֆուտբոլը ոչ թե՝ որպես մարզաձև, այլ՝ որպես գաղափարախոսություն:
1. Անգլիան ֆուտբոլի օրորոցայինն է, ֆուտբոլի սիրտն ու հոգին։
2. Ես սիրում եմ կարդալ թերթեր։ Ես ապրում եմ ֆուտբոլով, այնպես որ, պետք է իմանամ՝ ինչ է կատարվում։
3. Մի անգամ Բեռնաբեուից վերադառնալիս ես նամակ ստացա Իկեր Կասիլիասից։ «Այս գոլը ես երբեք չեմ ների քեզ»,- գրել էր նա:
4. Մինչև գնդակն ընդունելը դու պետք է իմանաս՝ ինչ է պետք անել դրա հետ։
5. Մարդիկ ուզում են տեսնել գեղեցիկ ֆուտբոլ, ներկայացում, իսկ «Բարսելոնան» բավարարում է նրանց պահանջները։
6. Երբ ամեն ինչ այնպես չի լինում, միանգամից հեռացնում են մարզչին, որովհետև 25 ֆուտբոլիստի հետ հարցերը լուծելը բարդ է։
7. Փողն ինձ համար էական չէ։ Չէ՞ որ ես «Բարսելոնայի» երկրպագու եմ դեռ մանկուց։
8. Խաղը կառավարում է նա, ում մոտ գնդակն է։
9. Ամենակարևորը ոչ թե հաղթանակն է, այլ սովորելու ցանկությունը։
10. Բավարարվելը նրանով, ինչին հասել ես, դեգրադացիայի առաջին քայլն է։
11. Լեո Մեսսին լավագույնն է աշխարհում։ Նա ավելի լավն է, քան Պելեն, Մարադոնան կամ Կրոյֆը։
12. Կա 2 տեսակի ֆուտբոլ՝ ֆիզիկական ֆուտբոլ և տաղանդի ֆուտբոլ։
13. Անդրես Ինիեստան իմ լավագույն պարային զույգն է ֆուտբոլում։
14. Հարգանքն ու դաստիարակությունը վերջին բանն է, որ կարող ես կորցնել։
15. Ես ֆուտբոլային ռոմանտիկ եմ, ինչպես Յոհան Կրոյֆը։ Մենք սիրում ենք հարձակողական ֆուտբոլ, որն ուրախացնում է։
Սիրարփի Աղաբաբյան


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած