Կարգին Հայկոն շատ աշխատեց եւ վաստակեց աշխատավարձի կտրուկ բարձրացում
Նիկոլ Փաշինյանն ասում է, թե նախկին իներցիոն գործընթացների հետեւանքով ՀՀ քաղաքացիները երբեմն չեն ցանկանում տեսնել այն, ինչ տեսնում են եւ լսել այն, ինչ լսում են: Եւ հիմա, երբ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատավարձը կտրուկ աճելու է, ոմանք չեն ուզում հավատալ եւ անգամ վիրավորական արտահայտություններ են գրում նրանց հասցեին, ովքեր գրում են աշխատավարձի կտրուկ աճի մասին: Չեն հավատում եւ վիրավորում են:
Իսկ Հայկ Մարությանը շուտով 1200 դոլարի փոխարեն կստանա 2500 դոլար: Համաձայնեք, որ շատ լավ է, որ Հայաստանում ինչ որ մեկի աշխատավարձն այսքան կտրուկ աճ է ապրելու: Ավելին, աճելու են նաեւ քաղաքապետարանի վարչությունների պետերի, վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների աշխատավարձերը:
Հրաշալի ժամանակներ են, տնտեսական հեղափոխությունը տալիս է առաջին պտուղները: Ոմանք, հաստատ կդժգոհեն, կհարցնեն, իսկ ինչո՞ւ է այսքան կտրուկ աճում նրանց աշխատավարձը, իսկ ուսուցիչների, բժիշկների, սուպերմարկետում ծանր աշխատանք կատարողների, այլոց աշխատավարձերը տեղից չեն շարժվում:
Աճում է, քանի որ ընտրություններից առաջ Հայկ Մարությանը խոստանում էր՝ մաքրելու ենք, կառուցելու ենք խաղահրապարակներ, բարեկարգելու ենք վերելակները, վերականգնելու ենք պոլիկլինիկաները, կանաչապատելու ենք քաղաքը, փոխելու ենք տրանսպորտը, եւ իհարկե, հաղթելու ենք ձեզ հետ միասին:
Կարգին Հայկոն հաղթեց, բայց ձեզ ասելով նկատի ուներ ոչ թե երեւանցիներին, այլ իր նեղ շրջապատին, որոնց աշխատավարձերը բարձրանում է, որոնք պաշտոններ ստացան եւ որոնք հաղթում են մրցույթում:
Ոչինչ, որ քաղաքը չի կանաչապատվում, վերելակները չեն փոխվում, պոլիկլինիկաները նույնն են, տրանսպորտը՝ նույնն է, իսկ քաղաքը կեղտի մեջ է: Ոչինչ, կարեւորը խոստանալն էր: Եւ քանի որ լավ էր խոստացել, աշխատավարձն էլ լավ բարձրանում է: Իսկ հպարտ երեւանցին պետք է միայն ուրախ լինի, ոչինչ, որ ինքը հազիվ հարյուր հազար դրամով առաքիչի ծանր գործն է անում, ոչինչ, որ չնչին աշխատավարձով շտապօգնության համակարգում բժիշկ է աշխատում, ոչինչ, որ ծաղր հիշեցնող աշխատավարձով սուպերմարկետում է աշխատում: Ոչինչ: Կարեւորը Հայկոն հաղթեց:
Հայկ Ասատրյան
Top-News.am


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած