Ներդրում անել ցանկացողների 90 և ավել տոկոսն ուզում է անձամբ իր գործողությունները համաձայնեցնել երկրի ղեկավարության հետ․ Նիկոլ Փաշինյան
Տնտեսական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում ու դեռ պետք է տեղի ունենան, մեզ համար բացարձակ առաջնահերթություն են։ Այսօր «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց՝ տնտեսական փոփոխությունների ամենակարևոր նախադրյալն այն փիլիսոփայությունն ու գաղափարախոսություն է, որը դրված է դրանց հիմքում։
«Այդ գաղափարն ու գաղափարախոսությունը մենք անվանում ենք անհատի վերափոխում։ Շատ կարևոր է հասկանալ, որ սա ուղիղ շարունակությունն է այն քաղաքական փոփոխությունների, որոնք ՀՀ-ում տեղի ունեցան։ Որն է ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական փոփոխության առանցքային իմաստը, ինչպիսին էր փիլիսոփայությունն այդ հեղափոխությունից առաջ, ինչպիսին է փիլիսոփայությունն այդ հեղափոխությունից հետո։ Հեղափոխությունից առաջ ինչ կարող է անել ՀՀ քաղաքացին փիլիսոփայական հարցի պատասխանը բոլորիս հայտնի է՝ ՀՀ քաղաքացին ոչ մի բան չի կարող անել, բայց եթե կարող էր անել, ապա շատ սահմանափակ ու հովանավորությամբ։ Այս համակարգում ովքեր էին, որ կարող էին անել ինչ-որ բան, դրանք էլիտայի անդամներն էին, գրեթե կիսաստվածներ, ովքեր կարող էին որոշել մարդկային ճակատագրեր»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը կարծում է, որ հեղափոխությունից հետո փոխվել է «ինչ կարող է անել ՀՀ քաղաքացին» հարցի պատասխանը։ Նա շեշտեց՝ ՀՀ քաղաքացին կարող է անել ամեն ինչ, քանի որ նրա օրինական, ստեղծարար գործողությունների հնարավորությունը սահմանափակված չէ։
«Այս փոփոխությունը ՀՀ-ին պետք է դարձնի աշխարհի առաջատար տնտեսական երկրներից մեկը։ Այսօր մեր հիմնական խնդիրը հետևյալն է, որ նախկինից եկած շատ իներցիոն գործընթացներ մեզ խանգարում են։ Մարդիկ երբեմն չեն ցանկանում հավատալ իրենց տեսածին, չեն ուզում հավատալ իրենց լսածին, երբեմն «դաբռոների։ կարիք ունենք։ Տնտեսության մեջ ներդրում անել ցանկացողների 90 և ավել տոկոսն ուզում է անձամբ իր գործողությունները համաձայնեցնել երկրի ղեկավարության հետ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած