Մրցակցությունը թեժանում է. հեղափոխությունից հետո ՀՀ-ն շարունակում է սերտ հարաբերվել ՌԴ-ի հետ, իսկ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ խնդիրներն ավելացել են
«Ժամանակ» թերթը գրում է.
«Չնայած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարբերական հավաստիացումներին, որ հայ-ռուսական հարաբերությունը թավշյա հեղափոխությունից հետո ոչ միայն խնդիր չունի, այլև էլ ավելի է բարելավվել ու խորանում է, այդուհանդերձ, ռուսական փորձագիտական, քարոզչական տիրույթում չեն դադարում տարբեր գնահատականներն ու մեկնաբանությունները, ըստ որոնց՝ Հայաստանում տեղի ունեցածն այլ բան չէր, քան «գունավոր հեղափոխություն», իսկ վարչապետն էլ՝ «ամերիկամետ»:
Սրանք, անշուշտ, չափազանց լուրջ կետային դիտարկումներ են, պարզապես կարծիքներ՝ ընկալվելու և գնահատվելու համար, հատկապես ակնհայտ է կետային այդ դիտարկումների, այսպես ասած, գծային ընթացքը, մինչև անգամ հայկական շատ որոշակի մեդիատարածություններում և հարթակներում դրսևորմամբ: Եվ սա՝ մի իրողության ֆոնին, երբ մի մեծ հանրային շերտ էլ դժգոհություն ունի Հայաստան-ԱՄՆ և Հայաստան-ԵՄ հարաբերությունից՝ համարելով, որ թավշյա հեղափոխությունից հետո այն պետք է լիներ շատ ավելի սերտ: Ստացվում է պարադոքսալ մի իրավիճակ՝ Ռուսաստանից մեղադրանքներ և կասկածներ, անգամ հավաստիացումներ, որ թավշյա հեղափոխությունը «գունավոր» էր, իսկ Հայաստանում և Արևմուտքում էլ դիտողություններ, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը շարունակում է սերտ հարաբերվել Ռուսաստանի հետ, իսկ ԱՄՆ ու ԵՄ հետ խնդիրները ավելացել են:
Անկասկած է, որ շարքային քաղաքացին այստեղ կարող է հայտնվել խճճվելու վտանգի առաջ. ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում: Հեղափոխության առաջնորդը հայտարարել ու հայտարարում է, որ այն չի եղել որևէ աշխարհաքաղաքական ուղղվածության և բացառապես ներքին գործընթաց էր: Սա իհարկե չի նշանակում, որ արտաքին որևէ կենտրոն չէր կարող հետապնդել իր հետաքրքրությունն ու շահը և անգամ փորձել ազդել գործընթացի վրա: Սակայն փաստ է, որ չեն եղել ազդեցության առերևույթ փորձեր թե՛ Ռուսաստանից, թե՛ Արևմուտքից: Եվ ուրեմն՝ որո՞նք են հակասական գնահատականների և դժգոհությունների պատճառները:
Ըստ երևույթին, խորքային առումով խնդիրը գտնվում է մի քանի հարթություններում և ուղղությունների վրա, որոնց թվում և այն, որ, մեծ հաշվով, թավշյա հեղափոխությունից հետո սկսվել է ուժային կենտրոնների միջև Հայաստանի համար մրցակցության, այսպես ասած, լատենտ մի դիմակայություն ու պայքար, երբ այն դրսևորվում է ոչ թե պաշտոնական, պետական, այլ, այսպես ասած, հարակից մակարդակներով: Սա մի կողմից վկայում է այն մասին, որ իրավիճակն իսկապես փոխվել է, և մրցակցային է դարձել քաղաքականությունը ոչ միայն Հայաստանի ներսում, այլ նաև դուրսը՝ Հայաստանի հետ հարաբերվելու նպատակ ունեցող քաղաքական սուբյեկտների շրջանակում: Մյուս կողմից՝ շատ կարևոր է, թե ներկայումս Հայաստանն ինչպիսի, այսպես ասած, ռեսուրսներ ու գործիքակազմ ունի այդ մրցակցությունը կառավարելու, այսպես ասած, մրցակցությունը կարգավորելու, «վերահսկելու» համար՝ թույլ չտալով, որ այն վերածվի Հայաստանը վերահսկելու մրցակցության»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած