ԱՄՆ-ը որոշել է խստացնել Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումները
Ամերիկյան վարչակազմը որոշել է խստացնել իրանյան միջուկային ծրագրի նկատմամբ միակողմանի սահմանափակող միջոցառումները: Այդ մասին ուրբաթ Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի հարցով ամերիկյան հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքն ու միջազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Քրիսթոֆեր Ֆորդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք խստացնում ենք Իրանի միջուկային ծրագրի վրա տարածվող սահմանափակումները Թեհրանի վրա ճնշում գործադրելու մեր արշավի շրջանակներում,-ասել է Հուքը: Իրանը չի կարող ունենալ որեւէ ուղի միջուկային զենք ստեղծելու համար»:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ԱՄՆ-ը դադարում է բացառություններ անել իր պատժամիջոցներից, որոնք թույլ են տալիս Իրանին մատակարարել իր ծանր ջրի ավելցուկը Օմանին, ինչպես նաեւ փոխանակել հարստացված ուրանը այսպես կոչված դեղին կարկանդակի հետ (անգլ.՝ yellow cake)՝ կոնցենտրատ, որը ստանում են ուրանի հանքաքարը մշակելու ընթացքում:
Ֆորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պահպանում են պատժամիջոցների ռեժիմից բացառությունները, որոնք վերաբերում են «Բուշեր» ատոմային էլեկտրակայանին, ինչպես նաեւ Արաքում եւ Ֆորդոյում միջուկային օբյեկտներին, սակայն կրճատում են դրանց գործունեության ժամկետը 180-ից 90 օր տեւողությամբ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...