Միխայլովկայի համայնքապետը 5,5 տարվա ազատազրկման է դատապարտվել չարաշահումների համար
Լոռու մարզի Միխայլովկա համայնքի ղեկավարը պարարտանյութերի հետ կապված չարաշահումների համար 5 տարի 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել՝ նաև 2 տարով զրկվելով տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
Դատախազության այսօրվա հաղորդագրության համաձայն, ապրիլի 25-ին կայացրած նույն դատավճռով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն ամբողջությամբ բավարարել է նաև մարզի դատախազության կողմից ներկայացված քաղաքացիական հայցը՝ որոշելով Լ․ Դ․-ից հօգուտ պետբյուջեի բռնագանձել 5 միլիոն 139 հազար դրամի չափով գումար՝ որպես հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված վնաս։
Դատաքննությամբ հիմնավորվել է, որ պետական աջակցության ծրագրի շրջանակում 2015 թվականի փետրվարին Լոռու մարզպետարանի և «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ի միջև կնքվել է մատակարարման պայմանագիր, որի շրջանակում Միխայլովկա համայնքի ղեկավար Լ. Դ.-ն, «նպատակ ունենալով յուրացման եղանակով հափշտակել իրեն վստահված և համայնքի հողօգտագործողներին հատկացման ենթակա պարարտանյութը, կազմել և մարզպետարան է ներկայացրել 2015թ. գյուղատնտեսական աշխատանքների համար ՀՀ Լոռու մարզի Միխայլովկա համայնքում մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր գնած շահառուների վերաբերյալ բովանդակությամբ կեղծ ցուցակ, որում ձևականորեն ներառվել են թվով 94 շահառուների վերաբերյալ տեղեկություններ»: «Առանձնապես խոշոր չափերի՝ 7.864.000 ՀՀ դրամ արժողությամբ 65.530 կգ քաշով պարարտանյութը ցուցակում ընդգրկված հողօգտագործողներին չի հատկացրել կամ մասամբ է հատկացրել», - ասված է դատախազության հաղորդագրությունում:
Արդյունքում, 2015-ի ընթացքում Լ. Դ.-ի կողմից հափշտակվել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի 7 միլիոն 914 հազար դրամի պարարտանյութը և պարարտանյութի դիմաց հավաքագրված գումարները: Հափշտակության հանգամանքը թաքցնելու դրդումներով Լ.Դ.-ն 2017թ. ընթացքում կազմել և Լոռու մարզպետարան է ներկայացրել համայնքի՝ ազոտական պարարտանյութ ստացողների վերաբերյալ բովանդակությամբ կեղծ ցուցակներ, որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել:
Լ. Դ.-ին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «յուրացնելը՝ առանձնապես խոշոր չափերով», և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պաշտոնեական կեղծիքը», խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նախաքննության ընթացքում նա մասնակիորեն վերականգնել էր պետությանը պատճառված վնասը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած