Կրճատվել է մանկապարտեզների նորոգման բյուջեն, իսկ պարգեւավճարների բյուջեից ոչ մի կոպեկ չի կրճատվել. Խաժակյան
Ցանկացած ոք, ով տիրապետում է մեր 160 մանկապարտեզների շենքային պայմաններին՝ կհաստատի, որ միջազգային դոնորներից նույնիսկ 30 մանկապարտեզների նորոգման ծրագիրը բավարար չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ ԽաԺակյանը։
«Այդ պայմաններում մանկապարտեզների նորոգման բյուջեի կրճատումն անընդունելի է, մինչդեռ պարգեւավճարների բյուջեն, որը կազմում է 1 միլիարդ 990 մլն դրամ, ոչ մի կոպեկ չի կրճատվել։ Էլ չեմ ասում, որ պահուստային ֆենդ ունեն»,-նշեց նա։
Ավագանու անդամը հավելեց, որ քաղաքապետարանում, իմանալով, որ կա 30 մանկապարտեզների ֆինանսավորում, 2019 թվականի բյուջեի համար նախատեսել են մի գումար, որը մարտի 22-ին՝ ավագանու որոշմամբ ավելի է մեծացվել, իսկ երբ որոշել են մեկ անձից աղբատար մեքենայի գնում կատարել, քաղաքապետը ավագանու որոշմամբ նախատեսված բյուջեն նվազեցրել է։
Դավիթ ԽաԺակյանը անդրադարձել է նաեւ քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանի դիտարկմանը, թե հիմնանորոգումների տարեկան ծրագրով նախատեսված մանկապարտեզներից շուրջ 30-ը ֆինանսավորելու են միջազգային դոնորները, այսինքն՝ Երեւանի բյուջեից խնայվում են միջոցներ, որոնք տարվա վերջում դառնալու էին տնտեսում. «Երեկ քաղաքապետի մամլո խոսնակը անդրադարձավ գրառմանս՝ մանկապարտեզների նորոգման բյուջեի կրճատման վերաբերյալ։ Բնականաբար նա հաստատեց, որ բյուջեի կրճատում տեղի ունեցել է, սակայն դա հիմնավորեց նրանով, որ միջազգային դոնորները ֆինանսավորում են թվով 30 մանկապարտեզների նորոգումը եւ դա հաշվի առնելով որոշեցին տնտեսել այդ ծախսից՝ ուղղելով Կամազների գնմանը։
Անտեղյակ մարդը կարող է կարծել, որ 2019թ․-ի համար միջոցներ էին նախատեսվել, հետո այդ մասով ստացվել է միջազգային ֆինանսավորում ինչի հետեւանքով հարկ չեն համարել մի քանի մանկապարտեզ ավել վերանորոգել։
Իրականությունը հետեւյալն է, այդ ծրագիրը մեկնարկել է դեռեւս 2017թ․-ին եւ 2018 ու 2019 թվականների բյուջեներում բնականաբար հաշվի է առնվել, որ կա նման ծրագիր։ Ավելին!!! այս տարվա մարտի 22-ին ավագանու որոշումով այդ բյուջեն էլ ավելի է մեծացվել հաշվի առնելով մանկապարտեզների շենքային պայմանների անմխիթար վիճակը։
Փաստորեն դրանից ընդամենը մեկ ամիս անց քաղաքապետը կրճատում է այդ մասով ծախսերը հղում տալով 2017 թվականի մի ծրագրի, որի արդյունքները արդեն իսկ արտացոլված էին տարեկան բյուջեներում։
Հ․Գ․ հարց չի՞ առաջանում, կարո՞ղ էր քաղաքապետը այդ միջոցները կրճատել այլ հոդվածներից»,–գրել է ԽաԺակյանը իր ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ քաղաքապետի որոշմամբ՝ կրճատել է մանկապարտեզների շենքերի վերանորոգման եւ հիմնանորոգման բյուջեն 243 մլն դրամով, որից 236 մլն վճարել մեկ անձով ձեռք բերված աղբատար մեքենաների համար։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած