Իրարանցում Արաբկիր վարչական շրջանում. աշխատակազմը դուրս կգա գործադուլի
iravunk.com-ը գրում է. Օրերս Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու նիստին հայտարարեց, որ Երեւանի բոլոր վարչական շրջանների աշխատակիցներին, աշխատակազմին տրամադրեն պարգեւավճարներ 100 տոկոսի չափով: Սակայն, մեր տեղեկություններով այսօր Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը, իր ցանկությամբ ցուցակ է ներկայացրել, որտեղ նշել է, թե աշխատակազմից ով որքան պարգեւավճարի է արժանի: Մեր հավաստի աղբյուրի պնդմամբ միայն 100 տոկոս պարգեւավճարի են արժանացել վերջինիս մտերմիները, այսինքն նրա աներձակը, որը իր անձնական վարորդն է եւ մի քանի հոգի այն աշխատակիցները, որոնց հենց Դանիելյան է բերել եւ աշխատանքի տեղավորել: Իսկ մնացածին արժանացրել է 30, 50 տոկոս պարգեւավճարի:
Կրկին մեր հավաստի տեղեկություններով այսօր առավոտվանից Արաբկիր վարչական շրջանի ողջ աշխատակազմը, բացառությամբ վերոնշյալներից, որոնց արժանացրել են 100 տոկոս պարգեւավճարի, բունտ են արել եւ վարչական շրջանի ղեկավարից պահանջել տրամաբանական բացատրություն, թե վերջինս ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվել, որ նման որոշում է կայացրել, չէ որ նա, ըստ էության, ծանոթ չէ բոլորի կատարած աշխատանքներին, իսկ բաժնի պետերը միայն անուններ են ներկայացրել թաղապետին, իսկ Երեւանի քաղաքապետը հատուկ շեշտել էՙ տալ պարգեւավճարներ բոլորինՙ 100 տոկոսի չափով: Արամ Դանիելյանը աշխատողներին ասել է, որ նա է որոշողը, թե ով ինչքան պետք է ստանա: Այս որոշումը զայրացրել է շուրջ 160 աշխատակիցների, որոնք բունտ են սկսել: Ավելին գույքահարկի բաժինը առավոտվանից չի աշխատել, եւ երբ քաղաքացիները մոտեցել են վճարումներ կատարելու, դուռը փակ է եղել, գանձում չի կատարվել: Մեր աղբյուրի պնդմամբ ողջ աշխատակազմը կանցնի գործադուլի, եթե հարցին դրական լուժում չտրվի. «պարզապես վիրավորական է նման մոտեցումը: Դանիելյանի նման որոշումը խժդժություն եւ խտրականություն է մտցնում աշխատողների մեջ: Վարչական շրջանի ղեկավարը, ոչ մի տրամաբանական բացատրություն չներկայացրեց, ըստ որի, կարելի էր մեզ հետ նման կերպ վարվել, իսկ միայն իր մարդկանց միայն արժանացնել 100 տոկոս պարգեւավճարի»:
ՀԳ. ըստ էության Դանիելյանը ոչ միայն արհամարում է իր աշխատողներին, այլ նաեւ քաղաքապետի որոշումը: Դե ինչ, սա հավանաբար Նոր Հայաստանի թավշյա մոտեցումն է աշխատուժի նկատմամբ:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած