Պորոշենկոն ցանկանում է նոր կուսակցություն հիմնել և մասնակցել խորհրդարանական ընտրություններին
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն մտադիր է ստեղծել եվրոպամետ նոր կուսակցություն, որը հիմնված կլինի «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» կուսակցության վրա:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, այս մասին պատմել է Գերագույն ռադայում կուսակցության խմբակցության նախագահի առաջին տեղակալ Իգոր Կոնոնենկոն:
«Կարող եմ հայտարարել, որ մենք, ելնելով գաղափարական սկզբունքներից, քաղաքական ուղղության լիարժեք վերասկզբնաբեռնում ենք սկսում»,-ասել է պատգամավորը:
Նա մանրամասնել է, որ Պորոշենկոն ցանկանում է միավորել բոլոր եվրոպամետ կուսակցություններն ու միասին մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Ուկրաինայում կայացել էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որում հաղթել է հումորիստ Վլադիմիր Զելենսկին: Պորոշենկոն ընդունել է իր պարտությունը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...