Ինչպես վրացին խորհրդային տարիներին վաճառեց «Ավրորա» հածանավը ճապոնացի միլիարդատիրոջը
Վրացական լրատվամիջոցները, վկայակոչելով գնդապետ Տրիստան Կավլաշվիլիի հիշողությունները, մի զվարճալի պատմություն են տարածել այն մասին, թե ինչպես էր խորհրդային տարիներին Լենինգրադում Կոբայա ազգանվամբ մի վրացի խաբեբա 120 հազար դոլար և 200 հազար ռուբլով վաճառել լեգենդար «Ավրորա» հածանավը:
Աղբյուրի համաձայն` Կոբայան հիմնականում իր գործունեությունը ծավալել է օտարերկրացի զբոսաշրջիկներին շրջանում: Զարմանալիորեն, գրեթե միշտ նրա թիրախն էին դառնում օտարերկրացի հարուստ գործատերերը: Նա գրեթե անորսալի էր, սակայն վերջին միջադեպն այնպիսի աղմուկ էր բարձրացրել, որ նրան «որսալը» ոստիկանության համար դարձել էր արժանապատվության խնդիր:
Կոբայայի վերջին արկածը բացահայտվել էր այն բանից հետո, երբ Լենինգրադի ոստիկանական բաժանմունք բերման էին ենթարկել թանգարանի վերածված «Ավրորա» հածանավի պահակախմբի երեք անդամներին դաժանորեն ծեծած մի օտարերկրացու: Բանն այն էր, որ ճապոնացի գործարարը պահակախմբին ներկայացրել էր նավի սեփականության վկայական՝ պահանջելով ազատել նավն այցելուներից, քանի որ մտադիր էր այն տեղափոխել Ճապոնիա:
Նավի պահակախմբի անդամները կարծել էին` նա խելագար է և երբ փորձել էին նրան բռնի կերպով տեղափոխել հոգեբուժարան, դաժան ծեծի էին ենթարկվել կարատեիստ ճապոնացու կողմից: Ավելի ուշ ճապոնացին կարողացել էր սթափվել ու նկարագրել հանցագործին:
Ավելի ուշ, երբ ձերբակալել էին անորսալի վրացուն, իրավապահներին հետաքրքրել էր, թե ինչպես էր նա կարողացել հիմարացրել գործարարին:
«Նա այնքան հիացմունքով էր նայում «Ավրորային», միաժամանակ, այնքան հիմար աչքեր ուներ, որ մտածեցի` նրան հեշտ կլինի խաբել»,- ոստիկանության բաժանմունքում պատմել էր «հանրահայտ» դարձած վրացին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...