Տոն, որի մասին երազում ենք
«Հրապարակը» գրում է. «Ապրիլ-մայիսը կամաց-կամաց դարձավ տոների ու հիշատակի օրերի ժամանակաշրջան։ Աշխատավորի օր, Քաղաքացու օր, Հաղթանակի օր, Հանրապետության օր, Ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Երեկ մայիսի 1-ն էր՝ Աշխատավորների օրը։
Դժվար է ասել, թե որքանով է մեր հասարակությունն արժանի նման օր ունենալուն կամ այդ օրը նշելուն։ Մի կողմից աշխատանքի պաշտամունք մեզանում չի եղել և չկա, քանի որ մենք, մեծ հաշվով, աշխատել այնքան էլ չենք սիրում։ Մյուս կողմից՝ մեր սրտի ուզած, մեզ բավարարում բերող և համարժեք վարձատրվող աշխատանք էլ քիչ կա։ Թերևս սխալված չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանի աշխատավորներից տասից իննն աշխատանքի է գնում տհաճությամբ, մի կերպ՝ այլ աշխատանք գտնելու կամ թոշակի գնալու երազանքներով ու սպասումներով։
Իսկ ինչքա՜ն շատ են աշխատողների իրավունքների ոտնահարումները՝ արտահերթ և չվարձատրվող աշխատանք, անվտանգության կանոնների խախտումներ, ղեկավար-աշխատող չկանոնակարգված փոխհարաբերություններ ու պարտականություններ, կամայական ազատումներ և առաջխաղացման հարցում անարդարություններ։
Էլ չենք խոսում չգրանցված աշխատուժի, չվճարվող հարկերի, ստվերի, աշխատանքային ու կենցաղային տարրական պայմանների բացակայության մասին։ Իսկ եթե սրան գումարենք նաև արտագնա ստրկական աշխատանքն ու թրաֆիքինգը, որին ենթարկվում են հայ մարդիկ մի քանի կոպեկ վաստակելու համար, ակնհայտ կդառնա, թե ինչքան անհեթեթ է Աշխատավորի օր պետական տոն ունենալը։ Այս բոլոր գործոնները, իհարկե, աղքատ, չկայացած երկրին բնորոշ ատրիբուտներ են։ Քանի դեռ երկիրը չզարգացող տնտեսություն ունի, փակ սահմաններ, չլուծված սահմանային և այլ խնդիրներ, չեն կարող աշխատանքային հարցերը մեզանում լավագույն ձևով լուծվել և աշխատավորների իրավունքները հարգվել»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած