Նոր դատարաններ այս պահին չենք պատրաստվում ստեղծել․ գլխավոր դատախազը՝ անցումային արդարադատության մասին
«Հարցս վերաբերում է «անցումային արդարադատություն» կոչված՝ առայժմ երևակայական երևույթին, կուզենայի իմանալ ձեր վերաբերմունքը՝ որպես գլխավոր դատախազ»:
Այս հարցը ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում «ՀՀ դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկմանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Արթուր Դավթյանը նշեց, որ իր կարծիքով ամենաշատը խնդրահարույց դարձավ այդ անվանումը։ «Որովհետև այսօր նման իրավական ձևակերպում ոչ մի իրավական փաստաթղթում չեք գտնի, ոչ մի ներպետական օրենսդրական փաստաթղթում չեք գտնի։ Այդ ընդհանուր գաղափարախոսությունն առաջանում է ամեն հեղափոխությունից հետո և ունեցել է կոնկրետ դրսևորումներ»,-ասաց նա։
Դավթյանն ասաց, որ ՀՀ-ում այդ գաղափարը կոնկրետ այն տրամաբանության մեջ են փորձում իրականացվել, որպեսզի ներառվեն միջազգային իրավունքների երաշխավորման մեխանիզմներ. «Նոր դատարաններ այս պահին ամեն դեպքում չենք պատրաստվում ստեղծել»։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած