Սանավիացիայի ուղղաթիռները հարմարեցված չեն բժշկական ծառայությունների համար
«Ժողովուրդը» գրում է. «Ինչպես հայտնի է, օրեր առաջ սանավիացիայի ուղղաթիռը Վանաձորի բժշկական կենտրոնից Երևան է տեղափոխել Վանաձորի ծերատան բնակիչ 68-ամյա Սամվել Ստեփանյանին: Տեղեկությունների համաձայն` Ստեփանյանը բժշկական կենտրոնում մահացել է։
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը դեպքի վերաբերյալ հակասական տեղեկություններ ստացավ: Մասնավորապես, նշում են, որ 68-ամյա քաղաքացին իրականում մահացել է ոչ թե հիվանդանոցում, այլ ուղղաթիռի մեջ՝ ճանապարհին։
Բանն այն է, որ այդ ուղղաթիռներն իրականում հարմարեցված չեն բժշկական ծառայություններ մատուցելու համար, և այդ մասին բարձրաձայնել են տարբեր մասնագետներ։ Այսինքն՝ ուղղաթիռում չեն կարող ռեանիմացիոն գործողություններ լիարժեք կատարել, որի արդյունքում էլ մահ է արձանագրվել։
Իսկ մյուս վարկածի համաձայն էլ, նրան չեն կարողացել փրկել հիվանդանոցում, սակայն այս դեպքում էլ պատճառն այն է, որ ուղղաթիռի մեջ անհրաժեշտ աշխատանքներ չեն կարողացել ամբողջ ծավալով կատարել: Ստացվում է, որ ուղղաթիռով նրա տեղափոխումը չկարողացավ փրկել այդ մարդու կյանքը:
Հավելենք, նաև, որ նրան ուղղաթիռով Երևան տեղափոխելու հարցը ևս վիճելի է եղել: Եվ համեմատության համար նշենք, որ, օրինակ, Պաշտպանության նախարարության ուղղաթիռները հարմարեցված են, բժիշկները կարող են ազատ տեղաշարժվել, անհրաժեշտ բոլոր գործողություններն իրականացրել։ Իսկ այս դեպքում այդպես չէ, ինչի հետևանքն էլ արձանագրված մահն է։
Երեկ ամբողջ օրը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ թե՛ «Աստղիկ» բկ-ից, թե՛ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից, սակայն անարդյունք. վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ հիվանդանոցից էլ ասացին, որ ոչ աշխատանքային օր է, և մեր հարցին չեն կարող պատասխանել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած