Գուաիդոն հայտարարել է պետական ծառայողների «գործադուլի» մեկնարկի մասին
Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոն, որն իրեն երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել, հայտարարել է մայիսի 2-ից պետական ծառայողների գործադուլի մեկնարկի մասին, սակայն երկրի գործող իշխանությունները կասկածի տակ են առել այդ գաղափարի իրատեսական լինելը:
«Երեկ երեկոյան մեր զինված ուժերի մասնակցությանբ մեկնարկեց «Ազատություն» գործողության վերջին փուլը, իսկ այժմ կմիանան նաև պետական ծառայողները: Մենք նրանց գործադուլի կտանենք, որը կսկսվի վաղը և կշարունակվի մինչև համընդհանուր գործադուլի իրականացումը»,- գրել է Գուաիդոն թվիթերյան իր էջում:
Երկրի Ազգային հիմնադիր ժողովի նախագահ Դիոսդադո Կաբելյոն իր հերթին հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Գուաիդոյի նման առաջարկը չի հաջողվի իրականացնել:
«Գործադուլի կոչ անելու համար պետք է ուժ ունենալ: Նրանք մարդիկ չունեն, ո՞ւմ են դա առաջարկում, ո՞ւմ են դրդում, ո՞վ կհամաձայնի գործադուլին»,- ասել է Կաբելյոն:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Վենեսուելայում Գուաիդոյի գլխավորությամբ պետական հեղաշրջման փորձ էր տեղի ունեցել: Նա իր համախոհների հետ հավաքվել էր մայրաքաղաք Կարակասի «Կառլոտա» ռազմաբազայի առաջ և կոչ արել զինվորականներին փողոց դուրս գալ՝ աջակցելու նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնանկ անելուն ուղղված «Ազատություն» գործողությանը: Ցուցարարների և ոստիկանների միջև բախումների հետևանքով տասնյակ մարդիկ էին վիրավորվել, հաղորդվում է 2 զոհի մասին:
Մադուրոն և Վենեսուելայի պաշտպանության նախարարը հայտարարել էին, որ բանակը հավատարիմ է օրինական իշխանություններին:
Վենեսուելայում վերջին տարիներին սուր սոցիալ-տնտեսական ճգաժամ է, որն ուղեկցվում է գների կտրուկ աճով և ազգային արժույթի արժեզրկմամբ: Ընթացիկ տարում իրավիճակը կտրուկ սրվել է կառավարության և ընդդիմության միջև, ինչի հետևանքով հունվարի 23-ին ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել, երկրում բողոքի ցույցեր են սկսվել գործող նախագահ Մադուրոյի իշխանության դեմ: Ինքը՝ Մադուրոն, տեղի ունեցողը պետական հեղաշրջման փորձ է անվանել, որը, նրա կարծիքով, հրահրում են Միացյալ Նահանգների իշխանությունները:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...