Իրանական նավթի դեմ ԱՄՆ պատժամիջոցները չեն կարող դրականորեն ազդել ճգնաժամի վրա․ Կատար
Իրանական նավթի արտահանման հանդեպ պատժամիջոցներից ազատելը չերկարաձգելու մասին Վաշինգտոնի որոշումը վնաս է հասցնում այն երկրներին, որոնք հույսը դնում են այդ մատակարարումների վրա։ Այս մասին հայտարարել է Կատարի ԱԳ նախարար Մուհամմեդ Բին Աբդուլռահման Ալ Տանին՝ հատնում է Reuters-ը։
«Պատժամիջոցները պետք չէ երկարաձգել, քանի որ դրանք բացասական ազդեցություն են ունենում այն երկրների վրա, որոնք շահույթ են ստանում իրանական նավթից»,- հայտարարել է նա՝ հավելելով․ «Մենք չենք կարծում, որ միակողմանի պատժամիջոցները դրականորեն են ազդում ճգնաժամերի վրա, որոնք պետք է լուծվեն միայն երկխոսության եւ բանակցությունների ճանապարհով»։
Ինչպես հայտնի էր դարձել նախկինում, ԱՄՆ վարչակազմը պաշտոնապես հայտարարել է, որ չի երկարաձգի իրանական նավթի արտահանման հանդեպ պատժամիջոցներից ազատելու ժամկետը։ Նշենք, որ պատժամիջոցներից ազատման այն ժամկետը, որ ստացել են Չինաստանը, Հունաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը եւ Թուրքիան, լրանում է մայիսի 2-ին։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...