Ապագան անձնական հարց է․ Ցուկերբերգ
Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը պատմել է նոր՝ «գաղտնիության վրա կողմնորոշված» սոցցանցի մասին, ներառյալ՝ Messenger-ում խոսակցությունների միջանցիկ կոդավորումը ու WhatsApp-ում անվտանգ գրառումները, որոնք կարող են միայն ընկերները տեսնել։
AP-ը հայտնում է, որ նոր գործառույթները այն ռազմավարության մասն են, որն ուղղված է Facebook-ի քննադատների, կարգավորիչների եւ մրցակիցների աճող թվին դիմակայելու համար։
«Ես հասկանում եմ, որ շատերը վստահ չեն, որ մենք լրջորեն ենք վերաբերում դրան»,- ասել է նա՝ հավելելով․ «Մենք ձգտում ենք դա լավ անել եւ նոր էջ բացել մեր արտադրանքների համար»։
Վերջին տարիներին Ցուկերբերգը եւ նրա տեղակալ Շերիլ Սանդբերգը բազմիցս ներողություն են խնդրել Facebook-ի անընդհատ աճող անհաջողությունների համար՝ կապված գաղտնիության, տվյալների չարաշահման եւ անվտանգության խնդիրների հետ։ Անցյալ շաբաթ ընկերությունը հայտարարել էր, որ երեք միլիարդ դոլար է տրամադրում Դաշնային առեւտրային հանձնաժողովի հնարավոր տուգանքի համար, որը սահմանվում է գաղտնիության խախտման դեպքում։
Այս ամենի ֆոնին Ցուկերբերգն իր ուշադրությունը կենտրոնացնում է Facebook-ի ապագայի վրա՝ ընդգծելով հաղորդագրությունների մասնավոր փոխանակումները եւ Facebook-ի դերը «խմբավորումներում»։
Facebook-ի վերամշակված հավելվածը եւ դեսքթոփի համար կայքի տարբերակը մասնավոր խմբերին տեղավորում են էջի կենտրոնում։ Ավելի քան 400 միլիոն օգտատերեր ներառված են խմբերում կամ նման գաղափարներ ունեցող մարդկանց միավորող ֆեյսբուքյան էջերում։ Ցուկերբերգի խոսքերով, դիզայնի թարմացումը նախատեսված է այնպես, որ հեշտ լինի շփվել ինչպես խմբերի, այնպես էլ առանձին ընկերների հետ։ Ցուկերբերգը նշել է, որ «ապագան անձնական հարց է»։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...