ԲՀԿ-ում իրավիճակը լարված է. Իշխանության օրակարգում Ծառուկյանին «չեզոքացնելու» հարցն է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում իրավիճակը լարված է: Վերջին օրերին ակտիվացել են այն տեղեկությունները, որ իշխանությունները նպատակ ունեն «չեզոքացնել» ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
Դրա վառ վկայությունը նաեւ ՔՈ կուսակցության անակնկալ դիմումն է դատախազին՝ ՀՀ Սահմանադրությունը խախտելու համար Գ. Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու եւ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:
Ըստ մեր տեղեկությունների` ԲՀԿ-ում տեղյակ են, որ ՔՊ-ում եւս բողոքի ալիք է բարձրանում Գագիկ Ծառուկյանի` «գործարար» լինելու հանգամանքի հետ կապված, եւ այն շատ ակտիվ քննարկվել է նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության վերջին նիստում: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ դեռեւս պաշտոնական որեւէ հայտարարություն չկա, ուստի ինքը զերծ կմնա որեւէ բան մեկնաբանելուց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած