ՀՕ-ի փոփոխությունները չեն նպաստում ազգային տնտեսության մրցունակությունը, արտահանման ծավալների աճին․ Աուդիտորների պալատի նախագահ
Հարկային օրենսդրությունը և հարակից օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերը պետք է ուղղված լինեն ՀՀ տնտեսության մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացմանը։ Այսօր Հարկային օրենսգրքի հետ կապված խորհրդարանական լսումներին նման տեսակետ հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։ Ըստ նրա՝ հարկավոր է փոփոխություններից ակնկալել, որ դրանք կբարելավեն գործարար և ներդրումային միջավայրը, կբարձրացնեն ազգային տնտեսության մրցունակությունը, կնպաստեն արտահանմանը միտված արտադրությունների զարգացմանը, տնտեսական զարգացման համար կապահովեն կայուն նախադրյալներ և կսահմանվեն համարձակ ու հավակնոտ նպատակներ, ինչպես նաև ուղղված կլինեն աղքատության կրճատմանը։
«Ստիպված ենք արձանագրել, որ ներկայումս շրջանառության մեջ դրված «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը աղերս չունի վերոնշյալ նպատակների հետ։ Նախագծով ներկայացվում է արտոնագրային հարկի վերացում։ Անանյանը ճիշտ նշեց, որ սա արդարության սկզբունքի հիմնասյունն է, բայց հարկավոր է, որ համակարգային մոտեցմամբ վերաբերվենք փոփոխություններին։ Այսինքն՝ եթե օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է գալիս ֆինանսների նախարարությունը, և կառավարությունում քննարկվել է այս նախագիծը, ապա ի՞նչ վարչարարական երաշխիքներ են տրամադրվում, որ հնարավոր է արդյունավետ վերահսկողություն իրականացնել այս ոլորտում գործող սուբյեկտների նկատմամբ։ Ուզում եմ անպայման հնչեցնենք, թե արտոնագրային հարկի համակարգում որ սուբյեկտներն են աշխատում՝ թեթև մարդատար մեքենաներով ուղևորափոխադրումներ, ավտոբուսներով, միկրոավտոբուսներով ուղևորափոխադրում, վարսավիրական ծառայությունների մատուցում, ավտոտեխսպասարկման կայանների գործունեություն և այլն»,- ասաց նա։
Սարգսյանը, խոսելով միկրոձեռնարկատիրության համակարգի ներդրման մասին, նշեց, որ ընտանեկան ձեռնարկատիրության համակարգից տեղափոխվելով միկրոձեռնարկատիրական համակարգ՝ բաց են թողնված բավականին շատ ծառայության մատուցման ոլորտներ։
«Ուզում եմ անպայման շեշտել՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ մենք փորձագիտական, գիտահետազոտական, փորձարարական-տեխնոլոգիական աշխատանքներ իրականացնող ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեությունը ստորադասում ենք Երևան քաղաքից դուրս աշխատող առևտրականներից։ Կամ բոլորիս հայտնի «խադավիկի» մոտ սպասարկվելու ժամանակ այդ ինչպե՞ս է հարկային մարմինը արդյունավետ վարչարարություն իրականացնելու, որ ամբողջ եկամուտները հայտարարագրվեն և ստվերային տնտեսությունը բերվի սպիտակ դաշտ։ Ո՞ւր են այդ երաշխիքներն ու ձեր մեկնաբանությունները։ Դրանք գոյություն չունեն»,- ընդգծեց Սարգսյանը։
Տնտեսական ա՞ճ ենք ուզում արձանագրել և խրախուսում ենք առևտու՞րը՝ հարցադրում արեց Նաիրի Սարգսյանը։ Նա շեշտեց, որ իրենք գրություն են ուղարկել և՛ ֆինանսների նախարարությանը, և՛ ՊԵԿ-ին, և՛ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին, որ անպայման պետք է կազմակերպել քննարկումներ ու խորքային ուսումնասիրություններ իրականացնել այս դաշտում։
«Անդրադառնամ նաև շրջանառության հարկի շեմին, քանի որ միակ լավ փոփոխությունը կարելի է համարել թերևս սա: Մեր կարծիքով, սակայն, շրջանառության հարկի շեմ չպետք է սահմանել: Դրա համար ունենք հիմնավորումներ ու կներկայացնենք առանձին»,- եզրափակեց Նաիրի Սարգսյանը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած