Արդարադատության նախարարությունում կայացել է ԵՄ- ՀՀ համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը
Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր մասնակցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի որոշ դրույթներին առնչվող կառավարություն-քաղաքացիական հասարակություն ամփոփիչ քննարկմանը: Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Փոխնախարար Քոչարյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է ճանապարհային քարտեզում ներառված արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների ոլորտների բարեփոխումների առնչությամբ նախատեսվող միջացառումները:
Վիգեն Քոչարյանն ընդգծել է, որ ԵՄ իրավական ակտերի հետ տեղական օրենսդրության մոտարկման գործընթացում Արդարադատության նախարարությունը որոշել է գնալ հիմնարար փաստաթղթերի մշակման ու ամրագրման, այն է՝ մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարությունների ու գործողությունների ծրագրերի ընդունման ճանապարհով:
Դատաիրավական ոլորտում նախատեսվող գործընթացը ներկայացնելիս՝ փոխնախարարը նշել է նաև, որ իրավական լուծումներին զուգահեռ ակտիվ քննարկվում են այդ բարեփոխումների ֆինանսական և նյութական ապահովման մեխանիզմները: Կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում Վիգեն Քոչարյանն անդրադարձել է նաև հակակոռուպցիոն անկախ մարմնի ձևավորման հնարավորություններին, ինչպես նաև ընդգծել էլեկտրոնային կառավարման և էլեկտրոնային հաղորդակցության գործիքների ներդրման շարունակականության անհրաժեշտությունը՝ որպես լավագույն գործիքներ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում:
Այնուհետև, փոխնախարարը պատասխանել է քաղհասարակության ներկայացուցիչների բարձրացրած հարցերին:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած