2045 թվականի դրությամբ սպիտակամորթներն ԱՄՆ-ում փոքրամասնություն կկազմեն. հետազոտություն
Ամերիկյան Axios մեդիահարթակը հրապարակել է ժողովրդագրության վերաբերյալ հետազոտության արդյունքները, համաձայն որոնց՝ 2045 թվականի դրությամբ սպիտակամորթ ամերիկացիները երկրում փոքրամասնություն կկազմեն:
Հետազոտության հեղինակ Ստեֆ Քայթն ընդգծել է, որ ժողովրդագրական փոփոխություններն արդեն սկսվել են: Ներկայում ոչ սպիտակամորթ ամերիկացիները մեծամասնություն են կազմում երկրի նահանգներից չորսում, ինչպես նաև ամենահզոր և զարգացած քաղաքներում:
Հեղինակը նկատում է, որ դեպքերի նման զարգացումն ԱՄՆ-ի համար առաջարկում է ապագայի երկու տարբերակ՝ բարգավաճող ազգ, որն ընդունում է իր նոր ժողովրդագրական պատկերը, կամ պայքարի, ռասիզմի և քսենոֆոբիայի սրացում:
Ըստ մասնագետների՝ այս միտումը կապված է լատինամերիկյան և ասիական ծագմամբ ներգաղթյալների մեծ ներհոսքի հետ: Բացի այդ, կարևոր դեր ունի նաև այն փաստը, որ սպիտակ մաշկ ունեցող ամերիկացիների շրջանում ծնելիության մակարդակն անհամեմատ ավելի ցածր է: Ոչ սպիտակամորթ ամերիկացիների շրջանում պատկերը հակառակն է:
Բրուքինգսի ինստիտուտի կանխատեսմամբ՝ հաջորդ տարի մինչև 18 տարեկան ամերիկացիների մեծ մասը կլինեն ոչ սպիտակամորթ բնակչության ներկայացուցիչներ: Նույն պատկերը, սակայն արդեն մինչև 30 տարիքային խմբում, կարձանագրվի առավելագույնը տասը տարուց:
Հեղինակը համակարծիք է այն մասնագետների հետ, ըստ որոնց ժողովրդագրական նոր միտումներն արդեն ազդում են ամերիկացիների ազգային ինքնության, քաղաքականության և սերունդների միջև տարբերությունների վրա:
Վերջին մի քանի տարում ԱՄՆ-ում վերսկսվել են միջռասայական լարվածությունն ու հակամիգրացիոն տրամադրությունները: Սպիտակամորթ ամերիկացիներն ի դեմս այս միտման սպառնալիք են տեսնում: Նույն կարծիքին է նաև նախագահ Դոնալդ Թրամփը, որը պաշտոնավարման ընթացքում սկսել է բավական կոշտ միգրացիոն քաղաքականություն վարել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...