Մայիսի 5-ից ճանապարհային երթեւեկության կանոնների նոր փոփոխություններ են ուժի մեջ մտնելու. ՃՈ
Ճանապարհային ոստիկանությունը առաջիկայում կշարունակի խնդրահարույց խաչմերուկները գծանշել «վաֆլիներով», իսկ վարորդները խախտման համար կտուգանվեն մոտ 5000 դրամով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) պետ, գնդապետ Եգոր Կարապետյանը։
«Ճանապարհային ոստիկանությունը, երբ «վաֆլիների» գծանշումը արեց, հայտարարություն տարածեց, որ սա փորձնական է, արվում է, որ մեր վարորդների աչքը տեսնի եւ սովորի, արդեն այսօր ՃՈ–ն ներկայացրել էր մի քանի փոփոխություններ, որոնց մի մասը մայիսի 5-ին ուժի մեջ կմտնեն, որոնց թվում են նաեւ վաֆլիները։ Երբ մենք նորից կգծանշենք խնդրահարույց խաչմերուկները «վաֆլիներով», կդրվեն ճանապարհային նշաններ, արդեն կտուգանվեն 5000 դրամի կարգի»,–նշեց նա։
ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանն էլ հայտնեց, որ մայիսի 5-ից փոփոխություններն են սպասվում նաեւ շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկների վերաբերյալ:
«Գիտեք, որ փորձնական եղանակով մոտ մեկ տարի կիրառեցինք ճանապարհային նշանների եղանակով, որ շրջանաձեւ խաչմերուկի ներսում գտնվող վարորդն ունի առավելություն ներս մտնողի հանդեպ: Հիմա արդեն կանոնն է փոխվել, եւ մայիսի 5-ից ՀՀ բոլոր շրջանաձեւ երթեւեկությամբ խաչմերուկներում, որտեղ չեն լինի տեղադրված հակառակ ճանապարհային նշաններ, որ դրսից մուտք գործողն ունի առավելություն, կանոնի ուժով շրջանաձեւ երթեւեկության մեջ գտնվող վարորդը կունենա առավելություն»,-ասաց նա:
ՃՈ պետի տեղակալի խոսքով՝ փոփոխություններ են կատարվելու նաեւ ճանապարհային նշանների խմբերում, ավելացվելու են հետիոտներին եւ հեծանիվներին վերաբերող ճանապարհային նշանները:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը